19:39 15.04.2020
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2020 թվականի ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին:
Ստացված փաստական տվյալների համաձայն, վերջինս, 2010 թվականի ամռանն իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ՝ իբրև Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում կատարելու դեպքում արտադրողականությունը բարձրացնելու, արդյունահանված ադամանդի հումքը Հայաստանի Հանրապետությունում վերամշակելու և վաճառքի հանելու մտածածին պատրվակով, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին հիշյալ ներդրումը կատարելու հարցում, այնուհետև ձեռք են բերել վերջինիս ու նրա մերձավորներին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 11.442.068.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ, մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, դրանց գրավադրմամբ ՀՀ առևտրային բանկից 2010 թվականի հունիսի 28-ից մինչև 2011 թվականի հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ստացել և անարգել տնօրինել են 3.664.175.000 ՀՀ դրամին համարժեք 9 միլիոն ԱՄՆ դոլար և 361.500.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկային միջոցներ, մի շարք բանկային և առևտրային գործարքներով, փոխանցումներով, փոխարկումներով թաքցնելով և խեղաթյուրելով դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը: Հանցավոր եղանակով ստացված եկամուտներն օրինականացնելու համար օգտագործվել է հանցավոր խմբի անդամների կողմից նախապես՝ 2010թ. գարնանը, օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը, որի 33 տոկոս բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին:
Վերը նշված հանցագործությունները բացահայտվելուց հետո, 2013 թվականի ընթացքում նշված հոգևորականը, օգնելու խոստումներ տալով, համոզել է հետախուզման մեջ գտնվող հանցակցին ստանձնել ամբողջ պատասխանատվությունը և հանցագործությանն իր մասնակից լինելու ապացույցները կեղծելուն կամ ոչնչացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկել:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործության կատարմանը ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու, պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:12 10.07.2025
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել զինված ուժերի սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունըՀուլիսի 10-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել զինված ուժերի սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան զինվորականներ, զինծառայողների հարազատները։ Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է սերժանտներին և հաջողություն […] ...
21:00 10.07.2025
Զգուշավոր լավատեսություն․ Սերգեյ Մինասյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան, քաղաքագետ Սերգեյ Մինասյանին։ Անդրադարձ է եղել Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ Միայն երեկ է պասշտոնապես հայտարարվել այս հանդիպման մասին, բայց հիմա այնպիսի տպավորություն է, որ հանդիպումը բավականին երկար մշակված, նախապատրաստված, հասունացած էր։ Որքա՞ն կարևոր նշանակություն ունի հանդիպման վայրը, ինչի մասին էր Մարկո Ռուբիոյի վերջին հայտարարությունը և առհասարակ […] ...
20:50 10.07.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝ 10:00-16:00 Դավթաշեն 3-րդ թաղ․ 14, 15, 16, 17, 18 շենքեր, Արմավիրի մարզ՝ 11:00-15:00 Ակնալիճ գյուղն ամբողջությանբ, 11:00-17:00 Գայ գյուղ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Փարպի, Ղազարավան և Բազմաղբյուր գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-12:00 […] ...
20:40 10.07.2025
«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան քննադատել է Լա լիգայի նախագահինՄադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան քննադատել է Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասին։ Այս մասին հայտնում է Sport.es-ը: «Լա լիգան միշտ նույնն է: Նման մեկնաբանություններ լսել նախագահի՞ց։ Ես չեմ տեսել, որ Անգլիայի կամ Իտալիայի առաջնությունների ղեկավարներն իրենց այսպես պահեն: Մենք խաղացինք աշխարհի ակումբային առաջնությունում, որը հիանալի մրցաշար է: Ոչ ոք խնդիր չունի շատ մրցաշարերի մասնակցելու հետ […] ...
20:30 10.07.2025
Ռուբիո. ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները շարունակվում են համաձայնեցված ժամանակացույցի համաձայնԱմերիկյան զենքի մատակարարումները Ուկրաինա, ընդհանուր առմամբ, շարունակվում են Վաշինգտոնի վարչակազմի և ԱՄՆ Կոնգրեսի միջև համաձայնեցված ժամանակացույցի համաձայն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։ «Ընդհանուր առմամբ, Ուկրաինային օգնությունը շարունակվում է Կոնգրեսի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն», – ասել է նա՝ մեկնաբանելով Վաշինգտոնի կողմից Կիևին ռազմական մատակարարումների վերջերս դադարեցումը։ […] ...
20:19 10.07.2025
Կիևը Լոնդոնի երաշխիքներով բրիտանական զենքի գնման համար 2.3 միլիարդ դոլարի վարկ կստանաՈւկրաինայի ֆինանսների նախարարության ղեկավար Սերգեյ Մարչենկոն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտահանման ֆինանսավորման գործակալության (UKEF) երաշխիքով վարկային համաձայնագիր է ստորագրել։ Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի ֆինանսների նախարարության կայքում։ «Գրեթե 1.7 միլիարդ ֆունտ ստեռլինգի (մոտ 2.3 միլիարդ դոլար) վարկը կօգտագործվի «Հակաօդային պաշտպանության կարողությունների զարգացում» առաջնահերթ նախագծի ֆինանսավորման համար, որն իրականացվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության […] ...