22:24 15.04.2020
Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման համաձայն` անցկացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի աշխատանքայի խմբի հերթական հեռավար նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կառավարությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ։
Նիստի մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ անդամ պետությունների և անդամ չհանդիսացող երկրների միջև միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների փուլային ազատականացման հարցը, որը ներկայացվել էր Բելառուսի կառավարության կողմից՝ մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները սահմանող փաստաթղթում խնդրին առնչվող լրամշակում կատարելու նպատակով։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով հայկական կողմի առաջարկները, ընդգծել է , որ ազատականացման գործընթացը տնտեսական ինտեգրացիայի կարևոր բաղադրիչներից է և ռազմավարական ուղղությունների փաստաթղթի տրանսպորտային ոլորտին առնչվող չհամաձայնեցված հարցերի շուրջ անհրաժեշտ է առաջնորդվել հավասարության և միասնականության տրամաբանությամբ։
«ՀՀ կառավարությունը համակարծիք է Բելառուսի իր գործընկերների առաջարկին և համոզված, որ ազատականացումը կխթանի ավտոմոբիլային բեռնափոխադրումների մրցակցության աճին, ԵԱՏՄ անդամ պետությունների բեռնափոխադրողի համար կստեղծի հավասար պայմաններ, իսկ որոշ դեպքերում, այն է՝ երրորդ երկրի փոխադրողների նկատմամբ, մրցակցային առավելություններ»,- ասել է նախարար Պապիկյանը:
Առաջարկվող կարգավորումը, նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով, բխում է ԵԱՏՄ անդամ երկրների ոչ միայն ազգային բեռնափոխադրողների, այլ նաև քաղաքացիների շահերից, քանի որ այն կապահովի տրանսպորտային մատչելի ծառայություններ և շուկայական ապամենաշնորհային պայմաններ, ինչի արդյունքում կնվազի փոխադրվող ապրանքների սպառողական գինը:
Նիստի ընթացքում մասնակից երկրների կառավարությունների ներկայացուցիչները անդրադարձել են առաջարկվող կարգավորման համապատասխանությանը ԵԱՏՄ մասին պայմանագրի դրույթներին, մտքեր փոխանակել դեպի երրորդ երկրներ ավտոմոբիլային բեռնափոխադրումներին վերաբերող ներպետական օրենսդրական կարգավորումների շուրջ։
Քննարկման արդյունքները կներկայացվեն Եվրասիական տնտեսական խորհրդի արտահերթ նիստին, որը տեղի կունենա ապրիլի 20-ին տեսակոնֆերանսի ձևաչափով։
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...