ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC

ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ

12:11 16.04.2020

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Ոստիկանության օրվա առթիվ:

Ուղերձում, մասնավորապես նշվում է.

«Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ,

ՀՀ դատախազության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ, որը մասնագիտական տոն լինելուց առաջ նախ համակարգի կայացվածության և մեր պետականության ամրապնդման, ներքին անվտանգության ակունքներում վերջինիս կանգնած լինելու խոսուն վկայությունն է:

Ձեր ներդրումը մեր երկրում ժողովրդավարության, իրավակարգի և օրինականության, քաղաքացիների շահերի ու իրավունքների պաշտպանության, հասարակական կարգի պահպանման առաքելության մեջ դժվար է գերագնահատել: Առաքելություն, որ Ոստիկանությունն այսօր իրականացնում է պատվի և պատասխանատվության մեծ զգացումով՝ արդարորեն վաստակելով մեր հանրության վստահությունը, հարգանքն ու պատկառանքը:

Հատկապես ներկայիս ժամանակաշրջանում հասարակության ուշադրության կենտրոնում էր արտակարգ իրավիճակով պայմանավորված քաղաքացիների հետ ոստիկանների ամենօրյա անխոնջ աշխատանքը: Դրա շնորհիվ, մեր աչքի առջև, նաև ի դեմս շարքային ոստիկանի ու ոստիկանության սպայի, հիրավի, վերարժևորվում է նոր, իր ժողովրդի հոգսով ապրող, նրան սրտակից ու կարեկից, անհրաժեշտության դեպքում հանուն համընդհանուր բարօրության՝ սեփական առողջությունը վտանգի տակ դնելով օր ու գիշեր իրեն վերապահված դիրքում, հենակետում իր պարտականություններն արժանապատվորեն կատարող հանրային ծառայողի կերպարը:

Այսպիսի գնահատանքն, անշուշտ, ոչ միայն գոհանալու, այլ նաև ավելի պատասխանատվությամբ գործելու ազդակ է, որովհետև սահմանվում է աշխատաոճի, մարդկանց հետ հաղորդակցության, համակարգի առջև դրվող խնդիրների լուծման մի նոր, ավելի բարձր նշաձող, որն ամեն օր հաղթահարելու կարևորությունը, վստահ եմ, գիտակցում է յուրաքանչյուր ոստիկան:

Մենք միասին կանգնած ենք հանցավորության դեմ պայքարի առաջնագծում: Իրավախախտումների, հանցագործությունների կանխարգելումը դրանց դեմ անողոք և անզիջում պայքարը շարունակում է մնալ մեր ընդհանուր առաջնահերթությունը: Այս խնդրի լուծման ճանապարհին իրավապահ բոլոր օղակների միջև ներկայումս ձևավորված համագործակցության բարձր մակարդակը երաշխավորում է այդ պայքարում մեր՝ այլընտրանք չունեցող շարունակական հաղթանակը:

Ոստիկանության սիրելի՛ աշխատակիցներ,

Կրկին շնորհավորելով մասնագիտական այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ առաջին հերթին բնականոն ծառայություն և անդադար ձեռքբերումներ ինչպես անձնական ու ընտանեկան կյանքում, այնպես էլ ձեր բարդ, պատասխանատու և պատվաբեր աշխատանքում՝ հանուն մեր պետության և ժողովրդի բարօրության, անվտանգության և հանուն մեր վերելքի անխափան երթի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Մակրոն. Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը

21:25 10.07.2025

Մակրոն. Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ ՔիրՍթարմերի հետ երկկողմ գագաթնաժողովից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ «Ընդունված որոշումների համաձայն՝ մենք չենք բացառում մեր զսպող ուժերի համակարգումը։ Սա ազդանշան է թե՛ մեր գործընկերների, թե՛ մեր հակառակորդների համար», – ասել է Մակրոնը։ […] ...

BACK_TO_TOP