Տոնական միջոցառումներ՝ նվիրված Ոստիկանության 102-րդ տարեդարձին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC

Տոնական միջոցառումներ՝ նվիրված Ոստիկանության 102-րդ տարեդարձին

18:37 16.04.2020

Ապրիլի 16-ը Հայաստանի Հանրապետության Ոստիկանության օրն է։
Տոնի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում շնորհավորեց ոստիկանության ծառայողներին։

Կառավարության անդամները 1 րոպե լռությամբ հարգեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը։
Նույն օրը ոստիկանության պետն ու կոլեգիայի անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայաստանի Առաջին հանրապետության ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի կիսանդրուն և Իրավակարգի զինվորի հուշարձանին։

Ոստիկանության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապով ողջունեց և շնորհավորեց ոստիկանության ղեկավարությանն ու կոլեգիայի անդամներին։
Ոստիկանության պետ Արման Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հանրապետության նախագահին` ջերմ խոսքերի համար և հավաստիացրեց, որ ոստիկանության ղեկավարությունն անում է ամեն ինչ՝ ավելի ուժեղ ու կայացած կառույց դառնալու համար։

Ոստիկանությունում տեղի ունեցավ նաև պարգևատրման հանդիսավոր արարողություն։
Ոստիկանության պետ Արման Սարգսյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորեց Ոստիկանության օրվա կապակցությամբ։ Նա նշեց, որ ոստիկանությունը բազմաֆունկցիոնալ կառույց է և առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ոստիկանության օպերատիվ ու արտաքին ծառայությունների աշխատակիցներին, ոստիկանության զորքերին, քաղաքացիներին ծառայություն մատուցող բոլոր ստորաբաժանումների ծառայողներին, օժանդակող վարչությունների աշխատակիցներին։

Արման Սարգսյանը շեշտեց, որ հատկապես արտակարգ դրության պայմաններում ոստիկանության կրտսեր ու միջին խմբի ծառայողները, բժիշկների հետ միասին, կանգնած են համավարակի դեմ պայքարի առաջնագծում։
Շնորհավորական խոսքից հետո տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն։

Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ և Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով, Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ, ազգային անվտանգության քարտուղարի, ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվեցին պետական պարգևներով՝ մեդալներով, շնորհակալագրերով և հուշանվերներով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP