19:57 16.04.2020
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում էր: 5 ժամ տևած քննարկումներից հետո լրագրողները Սարգսյանին մի շարք հարցեր ուղղեցին, ի պատասխան՝ նա խոստացավ արտակարգ դրության ավարտից հետո հանդիպում կազմակերպել և պատասխանել ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ ցանկացած հետաքրքրող հարցի: Սարգսյանը նաև նշեց՝ հանդիպման ավարտին համոզվեց, որ նիստին ներկայանալու որոշումն ամբողջությամբ արդարացված էր:
Հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը տարածել էր հայտարարություն, որում ասված էր, որ նախագահ Սարգսյանը համաձայնել է մասնակցել այդ լսումներին, քանի որ իր պարտքն է համարում փակել Ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված բոլոր տեսակի շահարկումների թեման:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին տեղեկացրեց՝ հանձնաժողովն աշխատանքը կավարտի հունիսի 4-ին, և արդեն իսկ ունեն 105 ժամ տեսագրություն: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ հարցեր են ուղղվել Սերժ Սարգսյանին, ի՞նչ տեղեկություններ է նա հաղորդել հանձնաժողովին: Քոչարյանը նախ նշեց՝ կան բաներ, որոնք Սարգսյանը կարող է չհիշել, սակայն նիստի ժամանակ նա որոշ լրացումներ է արել անգամ իրենց ունեցած տեղեկություններին:
«Մենք Սարգսյանից կարողացել ենք ճշտել՝ հակառակորդը իր առաջ դրած խնդիրը կարողացե՞լ է լուծել, մենք դրա մասին նախապես տվյալներ ունեցե՞լ ենք: Բոլորը պետք է լինեն անկեղծ, այնպես չէ, որ բոլորը եկել են ու անկեղծ ասել ամեն ինչ, բայց հարցաշարի իմաստն այն է, որ բացահայտվում են նաև իրողություններ: Պարոն Սարգսյանն ասել է՝ կլինի մաքսիմալ անկեղծ, անկեղծության աստիճանն ո՞վ է որոշելու. դա որոշվելու է մեր ունեցած փաստերի ու նրա հայտնած տեղեկությունների համադրման արդյունքում: Սերժ Սարգսյանը 10 տարի եղել է հանրապետության նախագահի պաշտոնում, դրանից առաջ՝ ուժային կառույցի ղեկավար, իսկ թե որքանով էր անկեղծ՝ կերևա»,- ասաց նա:
Քոչարյանը նշեց, որ նոր բացահայտումների առումով այս հանդիպումն ինչ-որ չափով օգնեց: Նա տեղեկացրեց՝ Սերժ Սարգսյանը բավական պատրաստված էր, մինչև աշխատանքի սկսելը ներածական խոսքով հանդես եկավ, որը կկցվի եզրակացությանը:
Հանձնաժողովի նախագահն ասաց, որ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը ևս ցանկություն է հայտնել մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, բացի նրանից, Արցախում էլի պաշտոնյաներ կան, որ ցանկանում են մասնակցել: Քոչարյանից հետաքրքրվեցին՝ նիստի տեսաձայնագրությունը փոխանցե՞լ են Սերժ Սարգսյանին: Նա պատասխանեց, որ Սերժ Սարգսյանն ասել է՝ համոզված է՝ երկու կողմից իրենց տված խոսքը պահելու են, անձամբ ինքը՝ Սարգսյանը, մինչև 2050թ. այս տեղեկատվությունը չի հանրայնացնի, որովհետև չի կարելի: Քոչարյանը տեղեկացրեց, որ նիստի տեսաձայնագրությունը Սարգսյանին դեռ չեն տվել, քանի որ պատրաստ չէր:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...