Նախագահն ընդունել է ՌԴ առողջապահության նախարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+11.09 oC

Նախագահն ընդունել է ՌԴ առողջապահության նախարարին

16:52 26.09.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային, ով Հայաստան է ժամանել մասնակցելու Հայ-ռուսական առողջապահական երրորդ համաժողովին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել արդեն ավանդական դարձած առողջապահական համաժողովի անցկացումը, որը, Նախագահի համոզմամբ, շատ լավ հարթակ է երկու երկրների պետական ու մասնավոր առողջապահական կազմակերպությունների միջև փոխգործակցության զարգացման, ոլորտի արդիական հարցերի շուրջ մասնագիտական քննարկումների և փորձի փոխանակման համար:

«Առողջապահության ոլորտի մարտահրավերները ժամանակակից աշխարհում ամենասուր մարտահրավերներից են և դուրս են առանձին պետությունների առողջապահական համակարգերի սահմաններից: Այդ բարդ խնդիրներն առնչվում են սոցիալ-տնտեսական կյանքի գրեթե բոլոր ոլորտներին: Այդ իսկ պատճառով նման մասնագիտական քննարկումները և փորձի փոխանակումը կարող են միայն օգտակար լինել»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը ասվածի համատեքստում կարևորել է Հայ-ռուսական առողջապահական երրորդ համաժողովի օրակարգում ներառված հարցերը, այդ թվում՝ առողջապահության ոլորտի բարեփոխումների, ԵԱՏՄ շրջանակներում ոլորտի ինտեգրացիոն գործընթացների հետ կապված: Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել համաժողովի աշխատանքներին:

ՌԴ առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել Երևանում առողջապահական համաժողովի հրաշալի կազմակերպման համար և ընդգծել, որ ձևավորված արդյունավետ համագործակցությունը թույլ է տալիս արդեն իսկ արձանագրել համատեղ աշխատանքի որոշակի արդյունքներ, որոնց անդրադարձ կկատարվի հերթական՝ երրորդ համաժողովի ժամանակ:

Վերոնիկա Սկվորցովան իր տպավորություններն է ներկայացրել ՀՀ ԱՆ Ռ. Յոլյանի անվան արդիականացված արյունաբանական կենտրոն այցելությունից: Նա գոհունակությամբ է նշել, որ ՀՀ առաջին տիկնոջ մեծ ջանքերի և նախաձեռնության շնորհիվ ստեղծված նոր բաժանմունքի և լաբորատորիայի հիմնման, կադրերի պատրաստման ու նորագույն տեխնոլոգիաների ներդրման գործում իրենց մասնակցությունն են ունեցել նաև ռուսաստանյան առաջատար առողջապահական կենտրոնները: 

ՌԴ առողջապահության նախարարը սերտ համագործակցությամբ առանձնացող ընթացիկ տարին խորհրդանշական է համարել, քանի որ Հայաստանը և Ռուսաստանը այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 20-րդ հոբելյանները: 

Հանդիպմանը նախարար Սկվորցովան Հանրապետության Նախագահին ներկայացրել է ՌԴ առողջապահական համակարգի զարգացման առաջնահերթ ուղղություններն ու ծրագրերը, խոսել նաև Հայաստանի հետ համագործակցության նոր ուղղությունների, փորձի փոխանակման հնարավորությունների մասին, որոնց շուրջ հայ գործընկերոջ հետ երևանյան համաժողովի շրջանակներում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուռուցքաբանը գնահատել է քաղցկեղի՝ ուշ փուլում բուժման հավանականությունը

23:59 17.05.2024

Ուռուցքաբանը գնահատել է քաղցկեղի՝ ուշ փուլում բուժման հավանականությունը

Քաղցկեղը կարող է բուժվող լինել նույնիսկ ուշ փուլում, ամեն ինչ կախված է հիվանդության տեսակից և մետաստազների տարածվածությունից, ասել է ուռուցքաբան Դենիս Ռոմանովը։ Բուժման հավանականությունը փորձագետը գնահատել է Lenta.ru-ի հետ զրույցում։ Ռոմանովի խոսքով, շատերն իմանալով, որ քաղցկեղ ունեն, խուճապի են մատնվում և հուսահատվում։ Այնուամենայնիվ, իրականում նույնիսկ հիվանդության ուշ փուլեր ունեցող մարդիկ ապաքինվելու հնարավորություն ունեն։ «Ուշ փուլը […] ...

Բժիշկը հղիներին հորդորել է մազերը չներկել մինչև հղիության առաջին եռամսյակի վերջը

23:07 17.05.2024

Բժիշկը հղիներին հորդորել է մազերը չներկել մինչև հղիության առաջին եռամսյակի վերջը

Սննդաբան Վիկտորյա Տոլստոնոսովան պատմել է, թե երբ կարելի է մազերը ներկել հղիության ընթացքում։ Aif.ru կայքի հետ զրույցում մասնագետը նշել է՝ չկան հաստատված փաստեր, որ ներկման ժամանակ մաշկի հետ շփվող քիմիական նյութերը ներթափանցում են և կարող են բացասաբար ազդել պտղի վրա։ Մինչդեռ պտղի համար ներկի անվնասության մասին տվյալներ էլ չկան։ Այս կապակցությամբ բժիշկը հորդորել է խուսափել […] ...

Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել «Աչքի առողջության ինստիտուտի» բացմանը

15:37 17.05.2024

Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել «Աչքի առողջության ինստիտուտի» բացմանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել «Աչքի առողջության ինստիտուտի» բացմանը: Նորակառույց ակնաբուժական կլինիկան հագեցած է ժամանակակից սարքավորումներով և պատրաստ է մատուցել բարձրորակ ակնաբուժական ծառայություններ: Այն հանդիսանում է ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Աչքի հիվանդությունների ամբիոնի բազա: «Նորաբաց այս կլինիկան ոչ միայն ձեր, այլև բոլորիս ձեռքբերումն է, որովհետև ծառայելու է մեր քաղաքացիներին, նպաստելու է առողջապահական համակարգի […] ...

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ. Առողջապահության նախարարության խորհուրդները

18:17 16.05.2024

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ. Առողջապահության նախարարության խորհուրդները

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից: «Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով: Հնարավոր չէ սնկի թունավոր լինելը ստուգել եփելիս եռացող ջրի մեջ արծաթե առարկա, կարտոֆիլ կամ այլ բան ավելացնելով և գույնի փոփոխությանը հետևելով. դրանք միֆեր են: Ցանկալի է սնկերը սննդում օգտագործել միայն խոհարարական […] ...

Սլովակիայի վարչապետը նոր վիրահատության կենթարկվի

13:44 16.05.2024

Սլովակիայի վարչապետը նոր վիրահատության կենթարկվի

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին, ում նկատմամբ մահափորձ է իրականացվել, նոր վիրահատություն է սպասվում։ Այս մասին հայտնում է Pravda լրատվական պորտալը։ Պորտալի տվյալներով՝ չորեքշաբթի օրը հինգ ժամ տեւած վիրահատության ընթացքում բժիշկներին հաջողվել է կանգնեցնել Ֆիցոյի որովայնի խոռոչի արյունահոսությունը։ Արյունը նոսրացնող դեղամիջոցները կարող են խնդիրներ առաջացնել: Վարչապետին սպասվում է կոնքազդրային հոդի վիրահատություն։ ...

Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրման համար

13:17 16.05.2024

Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրման համար

Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրման համար։ Կառավարությունն այսօր հավանություն է տվել որոշման նախագծին: Ֆինանսավորումը կուղղվի հետևյալ ծառայությունների տրամադրմանը` շտապօգնության ծառայություններ, հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի անցկացման ծառայություններ, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնություն, սոցիալապես անապահով և հատուկ խմբերի անձանց տրամադրվող ծառայություններ, փոխպատվաստման ծառայություններ, ինֆեկցիոն ծառայություններ: Ներկայացվել է նաև պետպատվերով սպասարկվող […] ...

BACK_TO_TOP