16:55 08.06.2018
Վերահսկիչ պալատի խորհրդի կողմից ԴԱՀԿ ծառայությունում իրականացված՝ 2016-2017թթ. ընթացքում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման նկատմամբ վերահսկողության արդյունքների ուսումնասիրությամբ հայտնաբերվել են ճանապարհային ոստիկանության և ԴԱՀԿ ծառայությունների աշխատակիցների կողմից թույլ տրված թերություններ և բացթողումներ, նրանց գործառույթների հետ կապված իրավական, ծրագրային և կազմակերպչական բնույթի խնդիրներ:
Դատախազության հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ ԴԱՀԿ ծառայության և ՊԵԿ-ի միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունում առկա են ինչպես իրավական, այնպես էլ ծրագրային բնույթի բացթողումներ և թերություններ, որոնց հետևանքով կատարողական վարույթներով բավականին խոշոր գումարներ հնարավոր չի եղել բռնագանձել պետբյուջե:
ԴԱՀԿ ծառայության և ՊԵԿ-ի միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը սահմանող արդարադատության նախարարի հրամանով ՊԵԿ-ից ֆիզիկական անձանց եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու պահանջ նախատեսված չի եղել, ինչի պատճառով նշված ժամանակաընթացքում տասնյակ հազարավոր պարտապաններ աշխատել են, ունեցել եկամուտ, սակայն հարկադիր կատարողները նրանց նկատմամբ բռնագանձման ենթակա գումարով վարույթներն ավարտել են պարտապանի կողմից գույք կամ եկամուտ չունենալու, ինչպես նաև պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքերով:
Բացի այդ, պարզվել է, որ ծառայության մշակած էլեկտրոնային եղանակով հարցման համապատասխան ձևում խիստ թերի են սահմանված իրավաբանական անձանց հաշվարկային հաշվեկշիռների վերաբերյալ տեղեկություններ պահանջելու, իսկ էլեկտրոնային եղանակով ստացված պատասխաններում հիմնական և դրամական միջոցների, հումք-նյութերի և դեբիտորական պարտքերի մասին տեղեկություններ ներկայացնելու կարգերը: Դրա հետևանքով հնարավոր չի եղել տվյալներ ստանալ պարտապան կազմակերպությունների հաշվապահական հաշվեկշիռներում առկա դրամական ակտիվների վերաբերյալ և գումարների բռնագանձման ուղղությամբ իրականացնել արդյունավետ կատարողական գործողություններ:
Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2016-2017թթ. ընթացքում Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ԴԱՀԿ ծառայություն ուղարկված էլեկտրոնային հաղորդագրություններում չեն ներառել կամ թերի են լրացրել կատարողական վարույթներ հարուցելու համար անհրաժեշտ, համապատասխան իրավական ակտերով նախատեսված պարտադիր տվյալները, կամ վարչական ակտերը կատարման են ներկայացվել ժամկետների խախտմամբ, ինչի հետևանքով էլեկտրոնային համակարգը մերժել է կատարողական վարույթների հարուցումը, և պետբյուջե չեն բռնագանձվել բավականին խոշոր չափերի գումարներ:
Քանի որ այս խնդիրները պետական շահերի պատշաճ պաշտպանությունն ապահովելու տեսանկյունից հրատապ լուծման անհրաժեշտություն են առաջացնում՝ գլխավոր դատախազը գրություններ է հասցեագրել արդարադատության նախարարին և ոստիկանապետին:
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...