Արմեն Աշոտյան, Նաիրա Զոհրաբյան, Բոսխ և Դելակրուա. ի՞նչն է նրանց միավորում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+22.09 oC

Արմեն Աշոտյան, Նաիրա Զոհրաբյան, Բոսխ և Դելակրուա. ի՞նչն է նրանց միավորում

19:16 08.06.2018

ԱԺ արտահերթ նիստում կառավարության նոր ծրագրի շուրջ քննարկումները լի էին տարբեր ժամանակաշրջանների փիլիսոփաների ու քաղաքական գործիչների հայտնի աֆորիզմներով, սակայն այդ ամենի մեջ ուշադրություն գրավեցին Արմեն Աշոտյանի և Նաիրա Զոհրաբյանի ակնարկները՝ ելույթներում միմյանց քննադատում և համեմատում էին Վերածննդի ու ռոմատիզմի դարաշրջանի պատմական կտավների կերպարների հետ:

SHANTNEWS-ն ուսումնասիրել է և իր ընթերցողներին է ներկայացնում քաղաքական գործիչների ակնարկած կտավների պատմությունները:

«Տիկին Զոհրաբյանի ելույթը հնչեց Էժեն Դելակրուայի հայտնի կտավի ոճով, գլխավոր հերոսուհու կերպարով՝ շատ պաթետիկ ու շատ դեկորատիվ: Ոչինչ չեմ ավելացնի, ուղղակի կփաստեմ մի բան, որ նման ելույթներով ձեր քաղաքական թիմին վնաս եք տալիս»:

© Արմեն Աշոտյանը` Նաիրա Զոհրաբյանի ելույթի մասին

Էժեն Դելակրուան (Ֆերդինանդ Վիկտոր Էժեն Դելակրուա) ֆրանսիացի աշխարահահռչակ գեղանկարիչ է, համարվում է ռոմանտիզմի ուղղության հիմնադիրը եվրոպական կերպարվեստում:

Արմեն Աշոտյանն իր ելույթում ակնարկում էր Դելակրուայի «Ժողովրդին առաջնորդող ազատությունը» կտավը, որը նաև անվանում են «Ազատությունը բարիկադների վրա»: Դելակրուան կտավը վրձնել է 1830 թվականին՝ ընդամենը երեք ամսում: Կտավում արտացոլված է Ֆրանսիայի Հուլիսյան հեղափոխությունից մի դրվագ:

Ֆրանսիայում այդ թվականներին ժողովուրդը պայքարում էր Բուրբոնների կառավարության դեմ, և նկարում պատկերված կինը համարվում է ազատության խորհրդանիշը. նրա աջ ձեռքում Ֆրանսիայի Հանրապետության դրոշն է, իսկ ձախ ձեռքում՝ հրացան: Կիսամերկ կինը խորհրդանշում է անձնուրացությունը և ամեն գնով ազատության հասնելու ձգտումը:

«Ժողովրդին առաջնորդող ազատությունը» կտավը կարող եք տեսնել Լուվրի թանգարանում

«Պարոն Աշոտյան, քանի որ դուք ինձ համեմատեցիք «Ազատությունը բարիկադների վրա» հայտնի կտավի հետ, ապա ես էլ ինձ թույլ տամ մի համեմատություն անել և ձեզ խորհուրդ եմ տալիս շատ ուշադիր դիտել Բոսխի «Հիմարների նավը» և Կարավաջոյի «Հուդիթը և Հողոփեռնեսը»: Կարծում եմ՝ դուք լավ գեղագետ եք և այդ նկարների պատկերները հենց հիմա եկան Ձեր աչքի առաջ»:

© Նաիրա Զոհրաբյանի պատասխանը` Արմեն Աշոտյանին

Ի տարբերություն Արմեն Աշոտյանի՝ Նաիրա Զոհրաբյանը միանգամից երկու կտավ մեջբերեց: Դրանցից առաջինի հեղինակը Վերածննդի դարաշրջանի հոլանդացի գեղանկարիչ Հիերոնիմոս Բոսխն է:

«Հիմարների նավը» Բոսխի առավել հայտնի նկարներից է: Այն ստեղծվել է 1500 թվականին և այլաբանորեն արտահայտում  եկեղեցու ու աշխարհիկ կյանքի բարքերի անկումը:

Նավը խորհրդանշում է եկեղեցին, որ հավատացյալներին առաջնորդում է երկնային արքայություն: Բոսխի կտավում նավում գյուղացիների հետ շվայտությամբ են տարված վանականն ու երկու միանձնուհիներն ակնարկում են բարքերի արժեզրկումը:

Այս կտավում մի շարք դետալներով այլաբանորեն արտահայտված է այլասերությունը, ցանկասիրությունը, որկրամոլությունը և այլն:

Կտավը գտնվում է Լուվրի Ռիշելյեի պատկերասրահի երկրորդ հարկում

Նաիրա Զոհրաբյանի ակնարկած երկրորդ նկարը վաղ բարոկկո դարաշրջանի գեղանկարիչ Միքելանջելո Մերիսի դա Կարավաջոյի հայտնի «Հուդիթ և Հողոփեռնես» կտավն էր: Հեղինակը նկարը վրձնել է 1598-1602 թվականներին:

Կտավում պատկերված Հուդիթը խեղդում է Հողոփեռնեսին, քանի որ վերջինս արշավել էր Հուդիթի երկիր և ցանկանում էր հրեաներին ստիպել, որպեսզի Եհովայի փոխարեն պաշտեն Նաբուգոդոնոսորին: Նաբուգոդոնոսորը հեթանոս էր, և Հուդիթը, հանուն միակ և ճշմարիտ Աստծո, սպանեց Հողոփեռնեսին:

Հուդիթը համարվել է քրիստոնեության վառ օրինակներից մեկը:

«Հուդիթ և Հողոփեռնես» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Հռոմի Պալացցո Բարբերինիում պալատում

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP