Վայոց ձորի տարածքում, Աստծուն փառք, որևէ միջադեպ չունենք. մարզպետը՝ SHANTNEWS.am-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+14.09 oC

Վայոց ձորի տարածքում, Աստծուն փառք, որևէ միջադեպ չունենք. մարզպետը՝ SHANTNEWS.am-ին

19:13 17.04.2020

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչ վիճակ է մարզում՝ կապված նոր կորոնավիրուսի հետ, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում վիրուսի դեմ պայքարում:

«Մարզում կա երեք անցակետ՝ Սյունիքի մարզի, Գեղարքունիքի մարզի և Արարատի մարզի հետ: Բնակիչներին և՛ բարձրախոսներով, և՛ համայնքի ղեկավարների, և՛ վարչական ղեկավարների կողմից տրվում է լիարժեք տեղեկատվություն՝ հիգիենիկ կանոնների հետ կապված: Անցակետերում ինքս լինում եմ գործից հետո, հետևողական աշխատանք է տարվում»,- ասել է մարզպետը՝ հավելելով, որ Եղեգնաձորում շարժը համեմատաբար ակտիվ է, բայց դա անհիմն շարժի արդյունք չէ:

Ըստ Արարատ Գրիգորյանի՝ տնտեսական գործունեության որոշ տեսակների մասով արգելքը հանելը ռիսկի ավելացման չի բերել: Վերաբացված շինարարական ոլորտի կազմակերպություններում  պահպանում են անհրաժեշտ կանոնները, կորոնավիրուսի դեպքեր, մինչ փակվելը, գրանցված չեն եղել:

«Վայոց ձորի տարածքում, Աստծուն փառք, որևէ միջադեպ չունենք: Մի քանի դեպք ունենք, քաղաքացիներ, որոնք Վայոց ձորի տարածք չեն եկել: Մեկուսացված է եղել Ծաղկաձորում, որևէ մեկի հետ չի շփվել»,- ասել է մարզպետը՝ հավելելով, որ գյուղատնտեսական աշխատանքներն էլ ընթացքի մեջ են, որոշ խնդիրներ կան, որոնք կորոնավիրուսի հետ կապ չունեն, դրանք էլ փորձում են լուծել:

Մանրամասները՝ հեռախոսազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP