17:10 18.04.2020
SHANTNEWS-ի հետ զրույցում ամերիկահայ հայտնի գործարար և բարերար, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը պատմել է իր ընկերության ստեղծած պատվաստանյութի մասին, անդրադարձել նաև հարցին, թե ինչպես է փոխվելու աշխարհը կորոնավիրուսից հետո, երբ բոլոր առումներով նոր իրավիճակ է ստեղծվում: Իր խոսքում նա ասել է.
«Այս համաճարակը թե՛ կազդե մեր մարմիններուն, թե՛ միտքին, որովհետև ընդհանրապես աշխարհին և ազգերուն մտածելակերպները պիտի վարակվին վիրուսով, որոշ ձևով մեր մեջ վախ եղավ, անպատրաստ ըլլալու զգացումը շատացավ, կտեսնանք, որ մեկեն մեկ կրնանք մահի առաջ հայտնվել: Իմ ընտանիքիս մեջ եղած են վարակված անձեր, որոնց մեկ մասը լավացավ, մեկ մասը՝ ոչ, հետաքրքիր ազդեցություն պիտի ունենա»:
Նա նշել է, որ հետևում է ճգնաժամի ընթացքին, այն կարծիքին է, որ հաջորդ փուլը շատ ավելի դժվար կարող է լինել: Կարծում է, որ կառավարությունը լրջորեն պետք է պատրաստվի հետագա ճգնաժամերին դիմակայելու համար:
«Եկեղեցին և տարբեր կազմակերպություններ ևս պետք է պատրաստվին, որ հոգեպես օգնեն ժողովուրդը»:
Նա գրեթե նույնպիսի իրավիճակ է կանխատեսել աշխարհում, ինչպիսին 100 տարի առաջ հայ ժողովրդի հետ տեղի ունեցածն էր: Իրավիճակը տարբեր էր, բայց հետևանքները, ըստ նրա, նույնը՝ անսպասելի ու անիմաստ մահեր:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Նուբար Աֆեյանի ընկերությունը սկսել է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումը մարդկանց վրա:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...