17:39 18.04.2020
Մարալիկի առողջության կենտրոնի կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների թիվը հասել է 18-ի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի աշխատակցի մոտ կորոնավիրուսի թեստը դրական էր եղել, որին հաջորդել էր առողջության կենտրոնի ևս 20 աշխատակցի թեստավորումը։ Արդյունքում կորոնավիրուս էր հաստատվել նրանցից 9-ի մոտ։
Դրան հաջորդել էր Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի որոշումը՝ թեստավորել առողջության կենտրոնի բոլոր՝ շուրջ 70 աշխատակցին: Թեստավորման պատասխանները հայտնի են դարձել երեկ ուշ երեկոյան:
«Նրանցից 8-ի մոտ դրական էր պատասխանը, ինչը նշանակում է, որ Մարալիկում ունեցանք այս պահին 18 դրական դեպք, ինչը Մարալիկ և Ձորակապ գյուղերում տեղաշարժի հետ կապված հարց է առաջացնում»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Մարալիկի առողջության կենտրոնի 18 բուժաշխատող Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում է, մյուսներին պարտադիր մեկուսացման պահանջ է ներկայացվել: Առողջության կենտրոնում, որտեղ գործում էր առաջնային բուժօգնության օղակը, ծննդաբերական բաժանմունքը և շտապօգնությունը, բուժծառայությունների մատուցումը ժամանակավորապես դադարեցնելու որոշում է կայացվել:
Շտապօգնության ծառայությունը Անիի տարածաշրջանում ապահովում են Գյումրիի և Արթիկի բրիգադները:
«Հիվանդանոցի տարածքը, փողոցները, բազմաբնակարան շենքերի մուտքերը, բոլոր այս տարածքներն այսօր ախտահանվել են: Մարալիկում մարդկանց տեղաշարժը սահմանափակվել է»,- տեղեկացրել է Անի համայնքի ղեկավարը:
Մարալիկում ուժեղացված հսկողություն են իրականացնում ոստիկանական կարգախմբերը: Անի համայնքը ներառում է Մարալիկ քաղաքը և ևս 16 բնակավայր: Այդ գյուղերից Մարալիկ գալ խուսափում են: Մարալիկի հարևան Ձորակապ գյուղի մեկուսացման հարցը ևս պարետատանը քննարկվում է:
Մարալիկ ելումուտն արգելելը, Շիրակի մարզպետի խոսքով, փոքր-ինչ դժվար է, քանի որ Երևան-Գյումրի մայրուղու մի հատվածը, «Հյուսիս-Հարավի» շինարարությամբ պայմանավորված, անցնում է Մարալիկի ու Ձորակապի տարածքով: Մարալիկում այժմ խստացված ռեժիմով հսկողություն է:
«Մարալիկում խստացված ռեժիմով է հերթապահությունը: Խստացված, այսինքն՝ շատ ավելի մեծ թվով ոստիկանական ուժեր են այնտեղ հերթապահում: Բնակիչներն էլ ըմբռնումով են մոտեցել, և տեղաշարժը բուն բնակավայրում ցածր է»,- ասել է Տիգրան Պետրոսյանը:
Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվածության 37 դեպք է գրանցվել հիվանդության տարածման օրվանից: Նմուշառումներ կատարելու իրավունք են ստացել Գյումրիի բոլոր բուժհաստատությունները:
Երեկ, ըստ Շիրակի մարզպետի, ևս մեկ թեստի դրական պատասխան է ստացվել պոլիկլինիկայում կատարված նմուշառումից: Շիրակի մարզի հաստատված դեպքերով պացիենտները Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում են: Գյումրիի հյուրանոցներից մեկը, որը վերածվել է մեկուսարանի, ազատ տեղեր ունի: Սկզբում այդտեղ էին տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոնի 29 բուժաշխատողները, որոնք համարվում են Մարալիկի առաջնային դեպքի կոնտակտավորներ: Այսօր նրանց մեկուսացման ժամկետը լրանում է: Նրանք թեստավորում են անցնելու: Բացասական արդյունքի դեպքում բուժաշխատողները մեկուսացումից դուրս կգան։
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...