13:39 20.04.2020
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ յուրաքանչյուր երկիր իր ունեցած հարստության 10 տոկոսն է տրամադրել կորոնավիրուսի հետևանքով տուժած բնակչության աջակցությանը, եթե խոսք է գնում հարուստ երկրի մասին՝ տրամադրել են իրենց հարստության ՀՆԱ-ի 10 տոկոսը, իսկ աղքատ երկրները՝ 6 տոկոսի չափով:
«Հայաստանում հաստատվել է 14 ծրագիր՝ ծայրահեղ բարդ ընթացակարգերով, ընկերություն կա, որ միլիարդավոր դրամների հարկ է վճարում, 150 հազար դրամի ուշացում ունի, չի կարող համարվել բարեխիղճ հարկատու և չի կարող օգտվել զրո տոկոս վարկերից: Սոցիալական ծրագրերից շատերն են բարդացված, այսինքն՝ 14 ծրագրի փոխարեն պետք է լիներ 1 կամ 2 ծրագիր՝ սոցիալական ու տնտեսական, վերցվեր մեր ՀՆԱ-ի 5-10 տոկոսի չափով աջակցություն տրամադրվեր, հիմա ՀՀ ՀՆԱ-ի 0,84 տոկոսի չափ է, այսինքն՝ այս գումարը, որ նշվում է, մեծ մասը հետ եկող փող է, վարկ ենք տալիս, սուբսիդավորում ենք տոկոսները, 1 տոկոսն էլ չի կազմում, որ հանել ենք, ասում ենք՝ ժողովուրդ ջան, ձեզ աջակցություն»,- ասաց Մարուքյանը:
Նրա խոսքերով՝ դանդաղ, հանդարտ ընթանում է գործընթացը, և նրա տպավորությամբ՝ այս ծրագրերի համախումբը նրա համար է, որ մարդիկ մտածեն, որ մեծ աջակցություն է տրամադրվում, վերջում քչերին է հասնում:
«Հետո կառավարության նիստերի ժամանակ, որ ասվում է՝ 2 մլրդ դրամ տրվեց այս հարցով, այն հարցով, ժողովուրդը տեսնում ու ասում է, բայց մենք չենք ստացել, սա պետք է ընթանար հնարավորինս դյուրին ընթացակարգերով: «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկը՝ 5-10 տոկոսը տրամադրվեր անվերադարձ և հնարավորինս դյուրին ընթացակարգերով»:
21:34 30.06.2025
Ինչու՞ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է հենց Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...