18:05 20.04.2020
Քիչ առաջ խոշոր կարկուտ է տեղացել Կոտայքի մարզի Քասախ գյուղում:
Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, կարկուտը տեղացել է մի քանի րոպե, բայց թե այդ կարճ ժամանակահատվածում ինչ վնաս է հասցրել բերքին, կամ, առհասարակ, վնասե՞լ է պտղատու ծառերը, դեռ պարզ չէ:
Մանրամասները՝ տեսանյութում:
14:15 12.05.2025
Օրբան. Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցությունը կհանգեցնի Եվրոպայի և Ռուսաստանի միջև պատերազմիՈւկրաինայի շտապողական անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի նրան, որ համայնքի բոլոր երկրները կներքաշվեն Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության մեջ։ Այս նախազգուշացումը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հնչեցրել է Բուդապեշտում Եվրոպական խորհրդարանների խոսնակների համաժողովում։ «Որպես Ուկրաինայի հարևան երկիր, մենք կարծում ենք, որ եթե Ուկրաինան ընդունվի Եվրամիության կազմ, ապա ԵՄ-ն նույնպես կներքաշվի պատերազմի մեջ», – ասել է կառավարության ղեկավարը Հունգարիայի խորհրդարանում […] ...
14:05 12.05.2025
Սրբուհի Գալյանն ուսանողներին է ներկայացրել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում իրականացվող բարեփոխումներըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, հանդիպել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի առաջին և երկրորդ կուրսի ուսանողներին: Նախարարը ողջունել է ուսանողներին և ներկայացրել Արդարադատության նախարարության կողմից իրականացվող քրեակատարողական ոլորտի բարեփոխումները, Քրեակատարողական ծառայության գործունեությունը, ազատությունից զրկված անձանց համար առկա վերասոցիալականացման ծրագրերը, քրեակատարողական ոլորտում իրականացվող աշխատանքները, Պրոբացիայի ծառայության շահառու հանդիսացող անձանց հաջողության պատմությունները: Սրբուհի Գալյանը նշել […] ...
13:54 12.05.2025
Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության ընդլայնմանն ուղղված քայլերն ու առաջիկա ծրագրերըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Սինվեյին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության ընդլայնմանն ուղղված քայլերն ու առաջիկա ծրագրերը: Անդրադարձ է կատարվել միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցության հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային զարգազումների շուրջ։ Երկուստեք ընդգծվել է ներկայիս՝ անորոշություններով, […] ...
13:45 12.05.2025
Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄայիսի 5-ից 12-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4983 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 209 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 179, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 336, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 50, չամրակապված վարելու՝ 961, առանց […] ...
13:34 12.05.2025
Բեսենթ. ԱՄՆ-ն և Չինաստանը ցանկանում են պահպանել և հավասարակշռել երկկողմ առևտուրըՈ՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Պեկինը հետաքրքրված չեն տնտեսական հարաբերությունների խզմամբ։ Նրանք ցանկանում են պահպանել և հավասարակշռել երկկողմ առևտուրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավար Սքոթ Բեսենթը։ «Երկու պատվիրակություններն էլ եկան այն եզրակացության, որ մեզանից ոչ մեկը չի ցանկանում խզում։ Բարձր մաքսատուրքերի ներդրումը դարձել է էմբարգո։ Կողմերից ոչ մեկը դա չի ցանկանում։ Մենք ցանկանում […] ...
13:24 12.05.2025
Մայիսը՝ Մելանոմայի իրազեկման ամիսՄելանոման մաշկի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակներից է։ Ժամանակին չբացահայտվելու դեպքում այն կարող է տարածվել այլ օրգաններ և լուրջ վտանգել կյանքը։ Այնուամենայնիվ, վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը զգալիորեն բարձրացնում են ապաքինման հնարավորությունները։ Աշխարհում մայիսը նշվում է որպես Մելանոմայի իրազեկման ամիս, որի նպատակն է բարձրացնել բնակչության տեղեկացվածությունը մաշկի առողջության մասին, խրախուսել ինքնաստուգումը և բժշկին ժամանակին դիմելու մշակույթը։ Այս […] ...