15:51 23.04.2020
2019թ. արդյունքներով արձանագրվել է, որ այն նպատակները, որ ուներ հարկաբյուջետային քաղաքականությունը և պարտքի կառավարման ռազմավարությունը, իրականացվել են: Այս մասին ապրիլի 23-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նա ներկայացրել է նաև թվային տվյալներ, մասնավորապես, 2019-ի արդյունքներով արձանագրվել է 7,6 տոկոս իրական տնտեսական աճ և սա այն պայմաններում, երբ համաշխարհային տնտեսությունն աճել է 2,9 տոկոսով, գործընկեր միություններում, օրինակ՝ ԵՄ երկրներում, աճել է 1,4 տոկոսով, ԵԱՏՄ երկրների միջին ցուցանիշը եղել է 1,6 տոկոս:
«Տնտեսության աճի մեջ նշանակալի մասնակցություն է ունեցել, և աճին նպաստել է ծառայությունների ոլորտը 5,2 տոկոսով և արդյունաբերությունը` 1,9 տոկոսային կետով: Հաշվետու տարում միջին գնաճը կազմել է 1,4 տոկոս, որը կառավարելի միջակայքում է, միջին աշխատավարձը աճել է 5,8 տոկոսով: Եկամուտների մեջ մեծ տեսակարար կշիռ է ունեցել հարկային եկամուտների մակարդակը՝ 94 տոկոսը եղել են հարկային եկամուտները կամ 1 տրիլիոն 464 մլրդ դրամ փաստացի ցուցանիշ է արձանագրվել, որը հասանելի է եղել ծախսերի օգտագործման համար:
64 մլրդ դրամ է եղել հաշվետու տարվա դեֆիցիտը և կազմել է ՀՆԱ-ի 1 տոկոսը: Դա ավելի ցածր է, քան ծրագրային ցուցանիշն էր: Պետական պարտքի ցուցանիշը նույնպես եղել է կանխատեսելի միջակայքում՝ պարտքը եղել է ընդհանուր 7 մլրդ 324 մլն դրամ, որի մեջ կառավարության մասնաբաժինը 6 մլրդ 835 մլն ԱՄՆ դոլար է»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը:
Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է նաև 2020-ի ցուցանիշներին:
Մանրամասները՝ տեսանյութում:
18:27 30.06.2025
«Փյունիկը» հաղթել է վրացական «Գարեջիին»17:02 30.06.2025
Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը18:27 30.06.2025
«Փյունիկը» հաղթել է վրացական «Գարեջիին»«Փյունիկն» ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթել է Վրաստանի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող «Գարեջիին»։ Գոլերի հեղինակ են դարձել Լևոն Պետրոսյանն ու Ալեքսանդր Միլկովիչը։ Երևանյան ակումբը Վրաստանի ուսումնամարզական հավաքի վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 3-ին՝ «Սամգուրալիի» հետ։ ...
18:20 30.06.2025
Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին ձերբակալվել է օդանավակայանումՀունիսի 28-ին` ժամը 21:08-ին, Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցից «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել Մարալիկի բնակիչ 40-ամյա տղամարդու: Քիչ անց ստացվել է նոր հաղորդում. «որովայնի թափանցող վնասվածք» ախտորոշմամբ նույն հասցեից նույն բժշկական կենտրոն էր դիմել մեկ այլ մարալիկցի` 46-ամյա տղամարդ: […] ...
18:14 30.06.2025
Իրանը մտադիր է շարունակել բանակցությունները «Եվրաեռյակի»-ի հետԻրանը մտադիր է շարունակել բանակցությունները «Եվրաեռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) հետ, սակայն խորհրդակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված չէ, ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Այս երեք երկրի հետ շփումներն ու բանակցությունները շարունակվում են։ Ինչ վերաբերում է դրանց շարունակությանը, ինչպես արդեն նշվել է, բանակցությունները տեղի են ունեցել անցյալ շաբաթ, […] ...
18:06 30.06.2025
UFC-ի նախագահը նշել է Մախաչև – Մադալենա տիտղոսային մենամարտի վայրըUFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ կիսամիջին քաշային կարգի տիտղոսի համար մենամարտը, որտեղ օկտագոն դուրս կգան ռուսաստանցի Իսլամ Մախաչևն ու ավստրալացի Ջեք Դելա Մադալենան, կանցկացվի Նյու Յորքում կայանալիք մրցաշարում։ Այս մասին հաղորդում է FightTime-ը: Մրցաշարի անցկացման ժամկետը դեռևս հայտնի չէ: «Երբ մենք մրցաշար ենք անցկացնում Նյու Յորքում՝ «Մեդիսոն Սքուեր Գարդենում», միշտ հատուկ իրադարձություն է […] ...
17:54 30.06.2025
Գևորգ Պապոյանը Հռոմում հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարի հետՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հռոմում՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համաժողովի շրջանակում, հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի տարածքով հայկական կոնյակով բեռնված մեքենաների (Armenian Brandy) արագ և անխոչընդոտ անցմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական տնտեսական օրակարգի ընդլայնման և փոխգործակցության խորացման […] ...