16:54 23.04.2020
Այն սցենարը, ինչ այսօր ներկայացվել է կառավարության նիստում, ենթադրվում է, որ մենք 2020 թվականի բյուջեի հիմքում ընկած 4.9 տոկոս տնտեսական իրական աճի փոխարեն կունենանք 2 տոկոս անկում: Այս մասին ապրիլի 23-ին Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Համենայնդեպս, կանխատեսումները մեզ թույլ են տալիս այդպիսի եզրահանգման գալ: Եթե 7 տրիլիոն 95 մլրդ դրամ է կանխատեսված 2020 թվականի «Բյուջեի մասին» օրենքի բացատրագրում, ապա այս կանխատեսումների ներքո այն 6 տրիլիոն 485 մլրդ դրամ է ենթադրվում, որ կլինի»,- իր խոսքում նշեց Ջանջուղազյանը:
Նրա խոսքերով՝ վերանայվում են այն ցուցանիշները, որոնք ուղղակիորեն կապված են դրա հետ, մասնավորապես, հարկային եկամուտները, որ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն ընդհանուր եկամուտների կազմում` շուրջ 94 տոկոս, և եկամուտների վերանայումը նվազեցման ուղղությամբ անխուսափելի է:
«Անխուսափելի է պարտքի մեծության փոփոխությունը, բայց ստեղծված իրավիճակը հենց այն իրավիճակն է, որ պարտադիր է դարձնում այդ ճանապարհով միջոցառումներ իրականացնելը՝ հակազդելու համար հնարավոր բացասական զարգացումներին»,- ընդգծեց նա:
Լրագրողի այն հարցին, թե տնտեսական ճգնաժամը որքանով կազդի ՀՀ արտաքին պարտքի հնարավոր փոփոխության վրա, նախարարն ասաց.
«Ամենաքննարկվող թեմաներից է դա, հատկապես այն երկրներում, որտեղ պետական պարտքի կառուցվածքում մեծ կշիռ ունի արտաքին պարտքը: Դա ՀՀ-ին էլ է վերաբերում: Նախ՝ մինչև այժմ, ըստ պարտքի բեռի գնահատման ցուցանիշների, ՀՀ-ն շարունակում է դասվել ցածր արտաքին պարտք ունեցող երկրների շարքին, բայց անխուսափելի է պարտքի ավելացումը»:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...