ԱՄԷ-ն կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով Պարսից ծոցի 6 երկրներից երկրորդ տեղում է: Ուրբաթ առողջապահության նախարարությունը Twitter-ում տեղեկացրել էր, որ երկրում վերջին օրվա ընթացքում հիվանդացության 525 նոր դեպք է հայտնաբերվել, վարակվածների ընդհանուր թիվը 9,2 հազար է, մահացել է 64 մարդ: