12:10 26.04.2020
Ապրիլի 26-ին՝ ժամը 07:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին՝ «Սիսական» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչություն մասնագիտացված խումբը:
Պարզվել է, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում տեղի է ունեցել քարաթափում. 2 քար (մոտ 0.2 խմ) ընկել է գյուղի 37-րդ փողոցի տներից մեկի վրա՝ վնասելով տանիքը (մոտ 2 քմ), իսկ մոտ 4 խմ ծավալով քարերն ընկնելով վնասել են կայանած «UAZ Patriot» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելին, հետնամասը, 6 մեղվաընտանիք և 9 պտղատու ծառ: Տուժածներ չկան:
Փրկարարները տանիքը ծածկել են բրեզենտե ծածկոցով և քարերը դուրս բերել տնից:
08:55 13.05.2025
Արթուր Սերոբյանի «Շերիֆը» պայքարում է չեմպիոնության համար08:55 13.05.2025
Արթուր Սերոբյանի «Շերիֆը» պայքարում է չեմպիոնության համարՏիրասպոլի «Շերիֆը» Մոլդովայի Սուպերլիգայի չեմպիոնական փուլի նախավերջին` 9-րդ տուրում, հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Բելցիին»: «Շերիֆի» կազմում 85 րոպե խաղադաշտում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Արթուր Սերոբյանը: «Շերիֆը» 19 միավորով երկրորդն է և մեկ միավորով է հետ առաջատար «Միլսամիից», որի դեմ կմրցի վերջին տուրում: ...
08:50 13.05.2025
Էրդողանը Զելենսկիին կոչ է արել բաց չթողնել Ռուսաստանի հետ կապ հաստատելու հնարավորությունըՈւկրաինայում համապարփակ զինադադարը անհրաժեշտ պայմաններ կստեղծի խաղաղ բանակցություններ սկսելու համար. այս հնարավորությունը չպետք է բաց թողնել: Այս մասին Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Նախագահ Էրդողանն ասել է, որ համապարփակ զինադադարը անհրաժեշտ պայմաններ կստեղծի խաղաղ բանակցությունների մեկնարկի համար, և որ այդ հնարավորությունը չպետք է բաց թողնի»,-մեջբերում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը […] ...
08:40 13.05.2025
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում կարգավորման հարցըԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հեռանկարները, ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները։ Նախարարությունների ղեկավարները բարձրացրել են հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր։ «Զրույցի ընթացքում քննարկվել են խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին առնչվող հարցեր»,- նշել են աղբյուրները։ Նույն թեման Ֆիդանը բարձրացրել է մայիսի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի […] ...
08:30 13.05.2025
Մեկնարկել է Հայաստան – Կոստա Ռիկա խաղերի տոմսերի վաճառքըԲասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը երկու ընկերական խաղ կանցկացնի Կոստա Ռիկայի թիմի դեմ։ Հանդիպումները կկայանան հունիսի 6-ին Ֆրեզնոյում և հունիսի 8-ին Գլենդելում: Մեկնարկել է այս խաղերի տոմսերի վաճառքը: Տոմս ձեռք բերելու համար պետք է անցնել այս հղումով: Կոստա Ռիկայի հավաքականը ՖԻԲԱ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 74-րդ տեղը, իսկ Հայաստանինը՝ 92-րդ։ Այս խաղերով Հայաստանի հավաքականը կնախապատրաստվի […] ...
08:22 13.05.2025
Բախումներ են տեղի ունեցել ՏրիպոլիումՏրիպոլիում դաժան բախումներ են սկսվել։ Ինչպես հաղորդում է լիբիական Libya Press գործակալությունը, Տրիպոլիում Ազգային համաձայնության կառավարության ՆԳՆ-ը կոչ է արել տեղի բնակչությանը մնալ իրենց տներում։ «Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում Տրիպոլիի բոլոր բնակիչներին մնալ տանը և դուրս չգալ իրենց անվտանգության համար՝ 444-րդ մարտական բրիգադի, որին աջակցում է Միսրատայի բրիգադը և Անվտանգության և կայունության պահպանման […] ...
08:12 13.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...