08:21 27.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Ազատության» ուղիղ եթերում պատասխանելով դիտարկման, թե որոշ մարդիկ չեն հավատում կորոնավիրուսին, «ասում են՝ այդ ամենը հորինել են, որպեսզի մարդկանց նկատմամբ վերահսկողություն հաստատեն», պատասխանել է․
«Դավադրապաշտական տեսություններ մի շարք ոլորտներում են ծավալվում, այդ թվում պատվաստումների դեմ շարժում էր ծավալվել։ Մարդիկ նույնիսկ ասում են, թե ՁԻԱՀ-ը հորինված հիվանդություն է, և չկա այդպիսի բան։ Ես մեծ հաճույքով էքսկուրսիաներ կկազմակերպեի դեպի մեր ինֆեկցիոն հիվանդանոցներ, եթե չունենայի պատասխանատվության զգացում, կասեի՝ եկեք ինքներդ վարակվեք և տեսեք՝ արդյո՞ք այդ հիվանությունը գոյություն չունի։ Կարող էին տեսնել, թե վերակենդանացման բաժանմունքում ինչ վիճակում են հիվանդները։ Այդ մարդիկ, որոնք այլ շահեր ունեն, չէին գա, այն մարդիկ էլ, որոնք ավելի շատ հավատալու էին այդ տեսություններին, նրանց էլ ոչինչ չէր համոզի։ Լուծումը կրթությունն է, եթե դպրոցում լավ սովորեն կենսաբանություն և այլ առարկաներ, կիմանան, թե ինչպես է վիրուսը քայքայում բջիջը, ավելի քիչ կհավատան այդ հիմարություններին։ Պաշտպանիչ վահանը կրթությունն է»,– ասաց նախարարը։
Արսեն Թորոսյանը նաև նշել է, որ մեկուսացման 14 օրը լրանալուց հետո արտերկրից ժամանած մեր քաղաքացիների 10–15 տոկոսի մոտ լինում են դրական դեպքեր։ Մեկուսացման վայրերը 27-ն են՝ 5–10 հոգանոց բժշկական անձնակազմով։
Նախարարի խոսքով՝ այս պահին մեկուսացված է մոտ 2200 մարդ, մոտ 2000–ը դուրս է եկել մելուսացումից, մոտ 3000 մարդ ինքնամեկուսացված է։
Արսեն Թորոսյանըի խոսքով՝ Էջմիածնի օջախը պրակտիկորեն մարված է․ մեկուսացման քաղաքականության արդյունքում է, որ այսօր չունենք 5-10 հազար դեպք։ Նախարարը չի բացառել, որ կարող են լինել պիկեր։
«Պատրաստվում ենք հաջորդ սցենարին, երբ հնարավոր է՝ բոլորին չհոսպիտալացնենք կամ հյուրանոցներում չպահենք, այլ գնանք այլ երկրների օրինակով, երբ կորոնավիրուսով վարակվածության թեթև կամ ասիմպտոմ դեպքերը չեն հոսպիտալացվի, այլ կմնան տանը»,-ասել է նա։
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...