10:55 27.04.2020
Նախորդ 24 ժամվա ընթացքում Չինաստանում արձանագրվել է COVID-19-ի 3 նոր դեպք, 80 հիվանդ առողջացել է, մահվան դեպքեր չեն գրանցվել: Այս մասին հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրությանը:
Գերատեսչությունը մանրամասնել է, որ 3 նոր դեպքերից 2-ը բերովի են: Հաղորդագրությունում նշվում է, որ Չինաստանում ընդհանուր առմամբ արձանագրվել է կորոնավիրուսի 82.830 դեպք, այս պահին դեռ հիվանդ է 723 մարդ, որոնցից 52-ը ծանր վիճակում են: 77.474 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, 4633 մարդ մահացել է:
Կորոնավիրուսի էպիկենտրոն հանդիսացող Հուբեյ նահանգում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել, հիվանդանոցից 12 մարդ դուրս է գրվել: Չինաստանում ամենամեծ թվով դեպքերը բաժին են ընկնում Հուբեյ նահանգին՝ վարակման 68.128 դեպք, որոնցից 50.333-ը՝ Ուհան քաղաքում: Ընդ որում Հուբեյ նահանգի հիվանդներից 63.616-ն առողջացացել են, 4512-ը՝ մահացել (3869-ը՝ Ուհանում): Այս պահին Հուբեյի հիվանդանոցներում կորոնավիրուսով ոչ մի հիվանդ չկա:
Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն անհայտ ծագման թոքաբորբի մասին հայտնել էին 2019թ.-ի դեկտեմբերի 31-ին: Այնուհետև մասնագետները պարզել էին, որ հիվանդության հարուցիչը նոր տեսակի կորոնավիրուսն է, որը ստացել է COVID-19 անվանումը: Մարտի 11-ից ԱՀԿ-ն աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակ է հայտարարել:
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:25 10.07.2025
Մակրոն. Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումըՖրանսիան և Մեծ Բրիտանիան չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ ՔիրՍթարմերի հետ երկկողմ գագաթնաժողովից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ «Ընդունված որոշումների համաձայն՝ մենք չենք բացառում մեր զսպող ուժերի համակարգումը։ Սա ազդանշան է թե՛ մեր գործընկերների, թե՛ մեր հակառակորդների համար», – ասել է Մակրոնը։ […] ...