11:55 28.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացու հետ հերթական զրույցի ժամանակ նշեց, որ կոմունալ վճարումները հետաձգելու մասին հայտարարությունից օգտվել են շատերը, ովքեր դրա կարիքը չունեին: Դրա արդյունքում, ըստ վարչապետի, կարող էին լուրջ խնդիրներ առաջանալ: Փաշինյանն ասաց՝ տեսնելով, որ ընտրությունը լինելու է՝ երկրում հոսանք կա՞, թե՞ չկա, գազ կա՞, թե չկա՞, համաձայնություն են տվել, որ ՀԾԿՀ-ն և մատակարար ընկերությունները որոշակիորեն կոշտացնեն իրենց դիրքորոշումը:
«Դիրքորոշումը ե՞րբ կոշտացավ, առաջին հերթին՝ այն բանի արդյունքում, որ խոշոր սպառողները չեն վճարում։ Ի՞նչ տեղի ունեցավ. մի քանի օրվա ընթացքում մոտավորապես 7 մլրդ դրամի չափ վճարումներ եղան համակարգում, այսինքն՝ առնվազն բազմաթիվ մարդիկ, ես չեմ ասում՝ բոլոր այս վճարողներն այդ կատեգորիայից են, բայց բազմաթիվ մարդիկ ասել են՝ դե լավ, որ չեն անջատելու, չվճարենք, ընդ որում՝ նաև այնպիսի մարդիկ, որ այդ խմբին չեն պատկանում: Սրա շնորհիվ մենք համակարգը փրկեցինք կոլապսից, որին մասնակցություն ունեցել էինք, որ տրվել էինք էմոցիոնալ ինչ-որ բանի, այսինքն՝ ոչ կառավարությունը, այլ ՀԾԿՀ-ն, բայց կառավարությունը քաջալերել էր, և այսպիսի իրավիճակ էր ստացվել»,- ասաց նա:
Փաշինյանը նաև վիճակագրություն ներկայացրեց, ասաց, որ քիչ առաջ խորհրդակցություն է անցկացվել իր մոտ, ինքը ցանկացել է հասկանալ՝ այս գործողությունների արդյունքում քանի՞ բաժանորդ է տուժել: Նա տեղեկացրեց՝ էլեկտրաէներգիայի 775 հազար բաժանորդ կա, գազի՝ 623 հազար բաժանորդ: Մինչ օրս անջատվել է 4300 բաժանորդի հոսանք, 736 գազի բաժանորդի գազամատակարարում, ընդ որում՝ հոսանքի անջատումների պարագայում բաժանորդի պարտքը կազմում է 30 000-ից ավելի, իսկ գազի սպառողների պարագայում՝ 80 000 դրամ և ավելի:
Վարչապետը նշեց՝ իրենք չեն կարողանում 100 տոկոսով տեղորոշել մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն, և իրենց այս էմոցիոնալ որոշումներից օգտվում են նրանք, ովքեր դրա կարիքը չունեն:
«Բոլորդ պատրաստվեք, որ մի տարի կորոնավիրուսը լինելու է, և եթե մենք չսովորենք կորոնավիրուսի պայմաններում ապրել բնականոն ձևով, կոլապս ենք ունենալու»,- ասաց Փաշինյանը:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...