Սալմա Հայեկը հիացրել է նոր լուսանկարով. People – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+29.09 oC

Սալմա Հայեկը հիացրել է նոր լուսանկարով. People

18:41 03.05.2020

Հայտնի դերասանուհի Սալմա Հայեկը զարմացրել և հիացրել է իր երկրպագուներին՝ Instagram- ի էջում տեղադրելով իր լուսանկարը: Նկարում աստղն առանց դիմահարդարման է: Հենց Հայեկի արտաքին տեսքն են սկսել քննարկել նրա երկրպագուները:

53-ամյա աստղը լուսանկարում  պառկած է, կրում է սովորական մոխրագույն շապիկ: Հայեկն առանց դիմահարդարման շքեղ տեսք ունի:

People ամսագրին տված հարցազրույցում դերասանուհին ասել է, որ իրոք գնահատում է այն ժամանակը, «երբ կարելի է լինել առանց դիմահարդարման»:

«Երբ ես նայում եմ այն  լուսանկարները, որտեղ 30 կամ 40 տարեկան եմ, հասկանում եմ, որ հիմա ինձ ավելի շատ եմ դուր գալիս, քան այն ժամանակ: Ես նախկինում շատ էի քննադատում ինձ: Հիմա, երբ հայելու մեջ եմ նայում, այլևս որոշ թերություններ չեմ տեսնում: Հետաքրքիր է, թե որքանով եմ ինձ դուր կգամ ևս 10 տարի անց», – նշել է աստղը:

Երկրպագուները գնահատել են Սալմայի նկարը՝ նրան դնելով 425 հազար հավանում: Հրապարակումը ստացել է նաև ավելի քան երեք հազար մեկնաբանություն:

«Սալմա, կիսվիր գեղեցկության հետ կապված խորհուրդներով: Դու այնքան երիտասարդ ես երևում», «Հիասքանչ թագուհի», «Դու հիասքանչ ես», – դերասանուհուն գրել են հետևորդները:

 

View this post on Instagram

 

#sundayvibes #grateful que tengan un lindo domingo

A post shared by Salma Hayek Pinault (@salmahayek) on

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտում

22:50 27.07.2025

ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտում

Չինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...

Թայվանը հայտնել է անօդաչու թռչող սարքերի արտահանման կտրուկ աճի մասին

22:30 27.07.2025

Թայվանը հայտնել է անօդաչու թռչող սարքերի արտահանման կտրուկ աճի մասին

Թայվանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտահանումը տարեկան կտրվածքով աճել է գրեթե 749%-ով՝ հասնելով 11.89 միլիոն դոլարի, ինչը ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում: Focus Taiwan-ի տվյալներով՝ կղզին հունվարից հունիս ամիսներին ԱԹՍ է արտահանել աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում՝ Եվրոպա: Արտահանման ընդհանուր ծավալի կեսից ավելին՝ մոտ 54%-ը, բաժին է ընկել Լեհաստանին, որը թայվանական անօդաչու թռչող […] ...

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ-ը

22:10 27.07.2025

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ-ը

Իսրայելը կհասնի իր բոլոր ռազմական նպատակներին, կհասնի լիակատար հաղթանակի և կոչնչացնի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը, հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձում։ «Մենք կշարունակենք պայքարել, մենք կշարունակենք գործել մինչև մեր բոլոր ռազմական նպատակներին հասնենք, մինչև լիակատար հաղթանակի հասնենք, ոչնչացնենք ՀԱՄԱՍ-ը», – ասել է վարչապետը։ Նրա խոսքով՝ «ցանկացած ճանապարհով (ռազմական գործողություններ և բանակցություններ) Իսրայելը Գազայի […] ...

Թուրքիայի կառավարությունը կքննարկի անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը․ Sabah

21:50 27.07.2025

Թուրքիայի կառավարությունը կքննարկի անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը․ Sabah

Թուրքիայի մի քանի նահանգներ ընդգրկած անտառային հրդեհները կլինեն երկուշաբթի օրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կաբինետի նիստի հիմնական թեմաներից մեկը, հաղորդում է Sabah թերթը։ «Կառավարության նիստում նախատեսվում է գնահատել այս շաբաթ երկրի բազմաթիվ շրջաններում բռնկված անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը, և լուսաբանել դրանք մարելու ջանքերը», – գրում է հրատարակությունը։ Նախատեսվում է նաև քննարկել Գազայի հատվածում […] ...

Հորդանանը և ԱՄԷ-ն 25 տոննա մարդասիրական օգնություն են ուղարկել Գազայի հատված

21:28 27.07.2025

Հորդանանը և ԱՄԷ-ն 25 տոննա մարդասիրական օգնություն են ուղարկել Գազայի հատված

Հորդանանը, ԱՄԷ-ի հետ, 25 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի հատված, ասվում է Հորդանանի զինված ուժերի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել էին, որ վերսկսվել է մարդասիրական օգնությունը Գազայի բնակիչներին։ IDF-ն հայտնել էր, որ օդից ալյուր, շաքար և պահածոներ են նետվել։ Հայտարարության մեջ նշվում է, որ կիրակի օրը Հորդանանի զինված ուժերը մարդասիրական […] ...

Ղազախստանում երրորդ օրն է՝ որոնում են անհետացած ուղղաթիռը

21:08 27.07.2025

Ղազախստանում երրորդ օրն է՝ որոնում են անհետացած ուղղաթիռը

Ղազախստանի ՀՕՊ ուժերի անհետացած EC-145 ուղղաթիռի որոնումները շարունակվում են արդեն երրորդ օրը՝ շուրջօրյա, Ալմաթիի մարզի հյուսիս-արևմուտքում գտնվող Սորբուլակի ջրամբարի տարածքում, կիրակի օրը հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Հուլիսի 25-ին Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ուղղաթիռը, որում անձնակազմի երեք անդամ կար, անհետացել է ռադարներից։ Ուղղաթիռը անհետացել է տարածաշրջանում պլանային թռիչքի ժամանակ։ Նույն օրը սկսվել […] ...

BACK_TO_TOP