13:38 30.04.2020
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր Արցախի այս գումարման խորհրդարանի վերջին նիստում հանդես եկավ ամփոփիչ ելույթով: Նա նշեց՝ այս տարիների ամենամեծ մարտահրավերը եղել է Ապրիլյան պատերազմը:
«Պաշտպանության բանակը, մեր ժողովուրդը՝ Մայր Հայաստանի և Սփյուռքի հետ միասին, չեզոքացրին հակառակորդի հանցավոր ծրագրերը, պաշտպանեցին մեր երկրի անկախությունը, անվտանգությունը և արժանապատվությունը: Խոսելով այս ամենի մասին՝ կուզեի նշել՝ հեռու եմ այն մտքից, թե մեզ հաջողվել է լուծել բոլոր այն խնդիրները, որոնք եղել են մեր պատասխանատվության շրջանակում»,- ասաց նա՝ հավելելով, որ դեռ անելիքներ կան:
Պատգամավոր Վահրամ Բալայանը նախագահին հարց տվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ՝ Արցախի հարցի փուլային կարգավորման շուրջ քննարկումների մասին: Բալայանը նշեց՝ այս հայտարարությունից հետո հանրության մեջ մտահոգություններ և հարցեր առաջացան՝ սեղանին նման քննարկման նյութ կա՞, իսկապե՞ս նման օրակարգ կա, թե՞ պարզապես դիվանագիտական մոտեցում է:
Բակո Սահակյանը արձագանքեց.
«Այս երկար տարիների ընթացքում գրեթե չեմ հիշում մի փոքրիկ դրվագ՝ կապված լինեն գործողությունների, իրադարձությունների հետ, առօրյա աշխատանքի հետ, որտեղ ես իմ խոսքը կառուցելիս, իմ պատասխանները հնչեցնելիս չառաջնորդվեի այն սկզբունքներով, որ մենք որդեգրել ենք, և որոնցով հաղթահարել ենք այս կամ այն դժվարությունները և արձանագրել տարբեր հաջողություններ: Հաճախ ես օգտագործել և օգտագործում եմ «հաստատակամություն» բառը: Ես այն օգտագործելով՝ որևէ կերպ չեմ փորձում ինքս ինձ կամ մեզ ներկայացնել որպես մեծամիտներ, ծայրահեղներ: Այդ նույն սկզբունքը մենք գործադրել ենք նաև արտաքին քաղաքականության հետ կապված: Տվյալ դեպքում, երբ խոսում ենք ԼՂ հիմնախնդրի, այսինքն՝ մեր ճակատագրի հետ կապված, պատասխանատվությունն ընդհանուր առմամբ ո՛չ ինձ, ո՛չ մեր պետության պատասխանատուներին չի լքել այս տարիներին»:
Նախագահը նշեց՝ Արցախի դեպքում պարտավոր են, բացի ծառայողական և քաղաքացիական պարտականություններից, առաջնորդվել առաջին հերթին հայրենական պարտականություններով: Նա շեշտեց՝ այս տարիների ընթացքում ամեն կերպ փորձել են նշված սկզբունքների շրջանակներում իրենց ծառայությունը մատուցել, բոլոր հարթակներում, բոլոր հանդիպումների ժամանակ, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումների ժամանակ, և ինքը հնարավորություն է ունեցել իր, ասել է թե՝ երկրի տեսակետը ներկայացնելու:
«Դուք հիշում եք՝ մի քանի անգամ ես հրապարակավ հայտարարել եմ, որ հարգում եմ և հարգելու եմ այն առաքելությունը, որ իրականացնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, քանի որ համարում եմ, որ հարաբերական խաղաղությունն ապահովվում է նաև նրանց առաքելության շնորհիվ: Մեր հարաբերություններում տեղ էր գտել այդ փոխադարձ հարգանքի մթնոլորտը, այդ ընդգծված հարգանքի մթնոլորտում, հատկապես սկզբնական շրջանում, ներկայացրել եմ, որ Արցախի անկախությունը և անվտանգությունը սակարկության ենթակա չէ, խնդրել եմ, որ նրանք դա չընդունեն որպես ծայրահեղություն, այս տարիների ընթացքում մենք որևէ կերպ չենք շեղվել ոչ մեր դիրքորոշումից, ոչ մեր սկզբունքից»,- ասաց նա:
Սահակյանի գնահատմամբ՝ ԼՂ հիմնախնդիրը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն աշխարհի ամենաբարդ հիմնախնդիրներից մեկն է, որ իր մեջ ներառում է բազմաթիվ պահանջներ, և պետք է այդ ամենը հաշվի առնել՝ հարգելով միջազգային հանրության շահագրգռվածությունը այս հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով հանգուցալուծման հասցնելու, շարունակել մնալ նույն դիրքորոշման մեջ: Նախագահը նշեց՝ դիրքորոշումն այն է, ինչ այս նույն դահլիճում տարբեր հանդիպումների ժամանակ նշել է՝ վերադարձ անցյալին՝ թե՛ տարածքների, թե՛ կարգավիճակի առումով, չի լինելու:
«Մենք պարտավոր ենք ձեզ հետ միասին մեր ազատագրած հայրենիքը գրկելու և շարժվելու առաջ: Մենք հարգել և հարգելու ենք համանախագահների այս կամ առաջարկությունները, նրանց այդ անկեղծ ջանքերը՝ ուղղված հակամարտության կարգավորմանը, այս վերջին հայտարարության հետ կապված, բնականաբար, պարզ է, որ հեղեղվել է դաշտը, կան տարբեր կարծիքներ, մեկնաբանություններ: ՀՀ մեր գործընկերները պաշտոնապես հայտարարել են, որ չկա կոնկրետ փաստաթուղթ, որի շուրջ այդ քննարկումները ծավալվում են: Մենք շարունակելու ենք մեր դիվանագիտական կարողությունները գործադրելով, ընդհանուր համազգային ճակատում այս կամ այն գործունեությունն իրականացնող մեր կազմակերպությունների հետ աշխատանքը: Համոզված եմ՝ հաջորդ իշխանությունն այդ աշխատանքին ավելի արդյունավետություն է հաղորդելու: Ես չգիտեմ որևէ հավանական իրադարձություն, որը կարող է ստիպել մեզ փոխել մեր դիրքորոշումը»,- ասաց նա:
Սահակյանն առաջարկեց՝ այդ թվում, երբ այսպիսի իրավիճակներում են հայտնվում, բորբոքվում են կրքերը, տարբեր մեկնաբանություններ են տեղ գտնում իրենց կյանքում, շարունակել իրենց ավանդական հատկանիշների շրջանակներում մնալ և չտրվել այս կամ այն ոչ համարժեք մեկնաբանություններին, առաջնորդվել խոհեմ և միևնույն ժամանակ խիզախ կեցվածքով:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...