Դեռ երկար ժամանակ ապրելու ենք կորոնավիրուսի հետ միասին. Արմեն Սարգսյանը մասնակցել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից անցկացվող վեբինարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

Դեռ երկար ժամանակ ապրելու ենք կորոնավիրուսի հետ միասին. Արմեն Սարգսյանը մասնակցել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից անցկացվող վեբինարին

20:12 30.04.2020

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` ապրիլի 30-ին, մասնակցել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից անցկացվող վեբինարին, որի ժամանակ ստարտափի մասնակիցները նախագահին հարցեր տալու հնարավորություն են ունեցել:

Նախագահը խոսել է աշխարհում կորոնավիրուսի հետևանքով տեղի ունեցող փոփոխությունների ու ստարտափների կարևորության մասին:

Արմեն Սարգսյանը նշել է, որ դեռ երկար ժամանակ ապրելու ենք կորոնավիրուսի հետ միասին, մինչև պատվաստանյութ ստեղծվի, իսկ այդ վիրուսն իրականում ստիպեց հասկանալ, որ աշխարհն արագ փոփոխվում է, և վաղ թե ուշ վիրտուալ իրականությունը մեծ տեղ ու դեր է ունենալու զարգացող աշխարհում, քանի որ այն էապես խնայում է ժամանակը՝ թույլ տալով անգամ պետական ու քաղաքական հարցեր լուծել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող գործընկերների հետ:

Այս արագ փոփոխվող աշխարհում մեծ անելիքներ ունեն ստարտափները` ընդգծել է նախագահը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

«Նոայի» երրորդ անընդմեջ հաղթանակն Ավստրիայում

22:40 29.06.2025

«Նոայի» երրորդ անընդմեջ հաղթանակն Ավստրիայում

«Նոան» Ավստրիայում ընթացող մարզական հավաքի շրջանակներում երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել: Հայաստանի չեմպիոնն ու գավաթակիրը մրցել է Սլովակիայի առաջնությունը ներկայացնող «Դունայսկա Ստրեդայի» հետ և հաղթել 2-1 հաշվով: Սանդրո Պերկովիչի թիմից գոլ են խփել պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիուն և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը: ...

Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած

22:35 29.06.2025

Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած

Հունիսի 29-ին, ժամը 13:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալիխանյան Եղբայրներ փողոցում գտնվող ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, մարվել՝ […] ...

Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության հանրահավաք է անցկացվում

22:20 29.06.2025

Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության հանրահավաք է անցկացվում

Թբիլիսիի կենտրոնում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքին մասնակցելու համար հավաքվել է ավելի քան հազար մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Հանրահավաքին մասնակցելու է նաև նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Ընդդիմությունը խորհրդարանի շենքի առջև ելույթների համար բեմ է պատրաստել։ Ցուցարարները բողոքում են կառավարության քաղաքականության դեմ, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդների վերջերս կատարված ձերբակալությունների դեմ, որոնցից մի […] ...

«Բարսելոնան» վերաֆինանսավորել է 400 միլիոն եվրոյից ավելի պարտքը

22:05 29.06.2025

«Բարսելոնան» վերաֆինանսավորել է 400 միլիոն եվրոյից ավելի պարտքը

«Բարսելոնան» վերաֆինանսավորել է 400 միլիոն եվրոյից ավելի պարտքը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 424 միլիոնի պարտքի 40 տոկոսը վերաձևակերպելու նպատակով կատալոնական ակումբը պարտատոմսեր է թողարկել: Նախագիծը ներառում է «Կամպ Նոու» ստադիոնի վերանորոգումը, շրջակա տարածքի բարեկարգումն ու նոր ենթակառուցվածքների ստեղծումը: Նախնական տվյալներով՝ «Բարսելոնան» պարտքը պետք է մարեր 2028 թվականին, սակայն, վերաֆինանսավորման արդյունքում, մարման գործընթացը սկսվելու է […] ...

Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում

22:00 29.06.2025

Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում

Հունիսի 29-ին, ժամը 20:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ ...

BACK_TO_TOP