6 մարզում կստեղծվի 1000 աշխատատեղ՝ 10-15 օր ժամկետով. մանրամասներ «հակաճգնաժամային ծառատունկից» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

6 մարզում կստեղծվի 1000 աշխատատեղ՝ 10-15 օր ժամկետով. մանրամասներ «հակաճգնաժամային ծառատունկից»

16:45 30.04.2020

«Հակաճգնաժամային ծառատունկ» կամ «Հայաստանի բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներ՝ տեղի բնակչության ներգրավմամբ»․ սա էլ կորոնավիրուսի պայմաններում Հայաստանի կառավարության 15-րդ հակաճգնաժամային միջոցառման հակիրճ բովանդակությունն է։

Այս ծրագրով սեզոնային 1000 աշխատատեղ է ավելանում, իսկ տնկվելու են ուռենիներ։ Ծրագիրը հաստատվել է այսօր կառավարության նիստի ժամանակ, իսկ մանրամասները ներկայացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը:

Ըստ նրա հայտնած տվյալների՝ ծրագիրն իրականացվելու է 6 մարզում՝ Սյունիք, Վայոց ձոր, Շիրակ, Լոռի, Տավուշ և Գեղարքունիք: Ընտրել են բարձրադիր գոտիները՝ ելնելով եղանակային պայմաններից: 1800-2400մ բարձրության վրա քարտեզագրվում են այն գետերը, որոնց ափերին հնարավոր է ունենալ նման անտառաշերտեր:

Ծրագիրն իրականացվում է 3 ընկերության կողմից՝ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի։ Հենց այս կազմակերպությունները կտարածեն համապատասխան համայնքներում հայտարարություններ, որպեսզի տեղի բնակիչները ներգրավվեն աշխատանքային պրոցեսում:

Նախատեսում է մինչև 1000 աշխատատեղ՝ 10-15 օր ժամկետով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:19 09.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Մայիսի 9-ը՝ հաղթանակի և խաղաղության տոն

08:10 09.05.2025

Մայիսի 9-ը՝ հաղթանակի և խաղաղության տոն

Այսօր՝ մայիսի 9-ին, նշվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը։ Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով (Խամփերյանց), Սերգեյ Ագանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Հովհաննես Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, […] ...

Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ

08:00 09.05.2025

Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունների շրջանակում, ի պատիվ օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների ընթրիքի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ:   ...

Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստով

23:59 08.05.2025

Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստով

Մարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 08.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 08.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP