Մեքենան մի՛ կայանեք հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վայրերում. ոստիկանության հորդորը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+24.09 oC

Մեքենան մի՛ կայանեք հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վայրերում. ոստիկանության հորդորը

18:05 30.04.2020

Ապրիլի 30-ին ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։

Նպատակը կանգառ-կայանման խախտումներ կատարած և հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վայրերում կայանված տրանսպորտային միջոցներ հայտնաբերելն էր։

Արդյունքում` հայտնաբերվեց նման մի քանի մեքենա։ Բոլոր օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Մի մեքենա էլ տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

«Հարգելի՛ վարորդներ, պահպանե՛ք ճանապարհային երթևեկության կանոնները, մեքենան մի՛ կայանեք հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վայրերում կամ թեքահարթակների դիմաց։ Դուք ոչ միայն խախտում եք օրենքը, այլև սահմանափակում եք հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժը»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության հանրահավաք է անցկացվում

22:20 29.06.2025

Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության հանրահավաք է անցկացվում

Թբիլիսիի կենտրոնում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքին մասնակցելու համար հավաքվել է ավելի քան հազար մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Հանրահավաքին մասնակցելու է նաև նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Ընդդիմությունը խորհրդարանի շենքի առջև ելույթների համար բեմ է պատրաստել։ Ցուցարարները բողոքում են կառավարության քաղաքականության դեմ, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդների վերջերս կատարված ձերբակալությունների դեմ, որոնցից մի […] ...

«Բարսելոնան» վերաֆինանսավորել է 400 միլիոն եվրոյից ավելի պարտքը

22:05 29.06.2025

«Բարսելոնան» վերաֆինանսավորել է 400 միլիոն եվրոյից ավելի պարտքը

«Բարսելոնան» վերաֆինանսավորել է 400 միլիոն եվրոյից ավելի պարտքը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 424 միլիոնի պարտքի 40 տոկոսը վերաձևակերպելու նպատակով կատալոնական ակումբը պարտատոմսեր է թողարկել: Նախագիծը ներառում է «Կամպ Նոու» ստադիոնի վերանորոգումը, շրջակա տարածքի բարեկարգումն ու նոր ենթակառուցվածքների ստեղծումը: Նախնական տվյալներով՝ «Բարսելոնան» պարտքը պետք է մարեր 2028 թվականին, սակայն, վերաֆինանսավորման արդյունքում, մարման գործընթացը սկսվելու է […] ...

Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում

22:00 29.06.2025

Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում

Հունիսի 29-ին, ժամը 20:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ ...

Պարզ լճի տարածքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը

21:40 29.06.2025

Պարզ լճի տարածքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը

Պարզ լճի տարածքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը: 1-ին տեղը զբաղեցրել է Սյունիքի մարզի Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցը, 2-րդ տեղը՝ Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցը, 3-րդ տեղը՝ Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ դպրոցը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Վինիսիուսը նոր պայմանագիր դեռևս չի ստորագրել «Ռեալի» հետ

21:20 29.06.2025

Վինիսիուսը նոր պայմանագիր դեռևս չի ստորագրել «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը նոր պայմանագիր դեռևս չի ստորագրել ակումբի հետ։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն: Կողմերն առայժմ ընդհանուր հայտարարի չեն եկել և փորձում են հարթել ֆինանսական խնդիրները: Մինչ այս հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնությունից հետո 5 տարով կերկարաձգի պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ: Լա լիգայի 2024/25 մրցաշրջանում Վինիսիուսը 30 խաղում […] ...

Մակրոնը Զելենսկիի հետ քննարկել է Ուկրաինայում Renault անօդաչու թռչող սարքերի արտադրությունը․ Ֆրանսիայի ԱԳՆ

21:10 29.06.2025

Մակրոնը Զելենսկիի հետ քննարկել է Ուկրաինայում Renault անօդաչու թռչող սարքերի արտադրությունը․ Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկել է Renault ավտոկոնցեռնի կողմից Ուկրաինայում անօդաչու թռչող սարքեր արտադրելու հնարավորությունը։ Այս մասին LCI հեռուստաալիքի եթերում հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոն։ «Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուն մի քանի օր առաջ հայտարարեց Ուկրաինայում Renault-ի հետ անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության […] ...

BACK_TO_TOP