20:08 25.12.2017
Բնապահպանության նախարարությունն Արարատյան դաշտում հաշվառել է 239 ձկնաբուծական տնտեսություն, որոնցից աշխատում է 124-ը, 115-ը չի գործում: Հաշվառված ձկնաբուծական տնտեսություններից 160-ն ունի ջրօգտագործման թույլտվություն:
Հաշվառված տնտեսությունների տարածքում գոյություն ունի 584 խորքային հոր, որից ընդհանուր ջրաելքը 2017 թվականին եղել է 23.973 լ/վ, սակայն տարվա ընթացքում իրականացրած հաշվառման, փականային ռեժիմի կիրառման և կապարակնքման արդյունքում փաստացի ջրօգտագործումը նվազեցվել է մինչև 22.499 լ/վ-ի: Չգործող 115 ձկնաբուծակայն տնտեսություններում առկա է 250 խորքային հոր, որոնցից 86-ում ազատ ջրաելք կա, այսինքն՝ ջուրը աննպատակ հոսում է՝ վարկյանում կազմելով 892 լիտր: Այս տվյալներն այսօր լրատվամիջոցներին է ներկայացրել բնապահպանության նախարարը:
Նախարարության կողմից իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 124 գործող ձկնաբուծական տնտեսություններից 89-ը ջրօգտագործման թույլտվությունն օգտագործում է իր ծավալին համապատասխան, 28-ը տրված թույլտվությունից ավելի ջուր է օգտագործում, իսկ 7 տնտեսություն էլ ջրառն իրականացնում է առանց ջրօգտագործման թույլտվության: Նախարարը խոստացել է հրապարակել խախտումներ թույլ տված կազմակերպությունների անունները:
Բացի այդ՝ խնդիրը կարգավորելու համար բնապահպանության նախարարության առաջարկով փոփոխություն է կատարվել Հարկային օրենսգրքում, որը ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից:
Համաձայն այդ փոփոխության՝ սահմանված քանակից ավելի շատ ջուր օգտագործողները ստիպված կլինեն վճարել եռապատիկ շատ, իսկ առանց թույլտվության ջուր օգտագործողները 1 լիտր ջրի համար տասնապատիկ շատ կվճարեն:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...