Հետագա շրջանը կախված է ՀՀ քաղաքացու պատասխանատվությունից. Ավինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+27.09 oC

Հետագա շրջանը կախված է ՀՀ քաղաքացու պատասխանատվությունից. Ավինյան

17:49 03.05.2020

«Սահմանափակումները հանվում են տնտեսական գործունեություն իրականացնող ընկրությունների մեծամասնության վրայից և, մասնավորապես, ամբողջությամբ բացվում է մշակող արդյունաբերության ոլորտը, բացվում է մանրամեծածախ առևտրի որոշակի հատված բացի խոշոր առևտրային կենտրոններից՝ մոլերից և խոշոր շուկաներից»,-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպամն ընթացքում նշեց ՀՀ փոխվարչապետ և ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:

Նա ասաց, որ բացվում են տարատեսակ տնտեսական գործունեության տեսակներ, և հիմա, փաստացի, ցանկում մնացել են բացառություններ՝ գործունեության սահմանափակ լինելու առումով: Նա հայտնեց, որ դրանք մոտավորապես 10-12-ն են:

«Շարունակում է սահմանափակ մնալ կրթական ոլորտի գործունեությունը. միայն  հեռավար կերպով է կազմակերպվում կրթությունը, շարունակում է փակ մնալ ամենացավալի հատվածը՝ տրանսպորտի ոլորտը, որը վարակի տարածման տեսանկյունից ամենավտանգավոր ոլորտներից մեկն է»,-նշեց փոխվարչապետը՝ հայտնելով, որ, այնուամենայնիվ, որոշակի կանոնների մշակումից և ադապտացումից հետո հնարավորություն կլինի բացելու տրանսպորտը:

Ավինյանը նաև նշեց, որ շարունակում են փակ մնալ մոլերը, որոնք մեծ թվով մարդկանց հավաքատելի կարող են դառնալ, որպեսզի կրկին վարակի տարածման հավանականությունը նվազեցվի:

Անդրադառնալով այն հարցին, թե ընդհանուր առմամբ ինչ օգուտ է տվել սահմանափակումների շրջանը՝ ասաց.

«Ի՞նչ տվեք սահմանափակումների շրջանը, ինչո՞ւ գնացինք այդ շրջանին: Կարծում եմ, որ պետք է ակնառու լինի այն երկրների փորձը, որոնք չգնացին սահմանափակումների. նրանք արձանագրեցին առողջապահական համակարգի փաստացի կոլլապս, որը մեզ մոտ տեղի չունեցավ: Առողջապահական համակարգը մենք հասցրեցինք կարողությունների առումով զարգացնել, ադապտացնել և թեստերի քանակի, և համապատասխան շնչառական սարքերի ավելացման և նոր  մասնագետների վերապատրաստման առումով: Մենք համոզված ենք, որ նվազագույնը ակտիվ դեպքերի որոշակի քանակի՝ մի քանի հազար հիվանդի, մենք կարող ենք սպասարկել: Սա շատ կարևոր արձանագրում է: Ինչ վերաբերում է արդեն վարակի հետագա զարգացման որոշակի ենթադրություններին, որոնք մենք ունեինք և մասնավորապես կապված ամառվա սեզոնի հետ, կրկին շատ երկրների փորձը ցույց է տալիս, որ բարձր ջերմաստիճանի դեպքում վարակը շարունակում է տարածվել, և նման փորձ ունեն տարբեր արաբական երկրները, որտեղ արդեն ջերմաստիճանը 35-40 աստիճան է, բայց օր օրի աճում է վարակակիրների թիվը»:

Ավինյանի կարծիքով՝ հետագա վիճակը մեծապես կախված է  ՀՀ յուրանաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունից և գիտակցությունից:

«Իրականում, սա մեզ համար թեստ է լինելու, որքանով կկարողանանք պահպանել հիվանդության տարածումը կանխող որոշակի կանոններ, և տնտեսական գործունեություն իրականացնողները որքանով կկարողանան պատասխանատվությամբ մոտենալ:

Իհարկե, մենք ունենք պատժիչ գործողություններ՝ կանոնները չպահպանելու համար նախատեսված:

Բայց, այնուամենայնիվ, պոստ ֆակտում այդ պատիժը իրականացվելու դեպքում այն ռիսկը, որ բռնկումներ չեն լինի, չի նվազի»,-ընդգծեց նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռոստովն» ու Բայրամյանը  չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ

19:38 29.06.2025

«Ռոստովն» ու Բայրամյանը չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ

«Ռոստովն» ու հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը դեռևս չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ, հաղորդում է Metaratings-ը: 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է հուլիսի 1-ին: Կողմերն անցկացրել են բանակցությունների առաջին փուլը, պայմանագրի որոշ կետեր դեռևս հստակեցված չեն: Առաջիկա օրերին կանցկացվի բանակցությունների վերջին փուլը: Այնուամենայնիվ, կողմերը շահագրգռված են շարունակել համագործակցությունը: Բայրամյանը «Ռոստովում» խաղում է 2010 թվականից […] ...

Մեծ Բրիտանիայում բողոքի ցույցեր են անցկացվել ԱՄՆ-ից միջուկային մարտագլխիկներ կրելու կարողություն ունեցող F-35 կործանիչների գնման դեմ

19:30 29.06.2025

Մեծ Բրիտանիայում բողոքի ցույցեր են անցկացվել ԱՄՆ-ից միջուկային մարտագլխիկներ կրելու կարողություն ունեցող F-35 կործանիչների գնման դեմ

Անգլիայի արևելքում՝ Նորֆոլկ քաղաքում, բողոքի ցույց է տեղի ունեցել ԱՄՆ-ից միջուկային մարտագլխիկներ կրելու ունակությամբ F-35A ինքնաթիռների գնման դեմ, հայտնել է Միջուկային զինաթափման արշավը (CND): «Այսօր Մարհեմի Թագավորական ռազմաօդային ուժերի բազայում տեղի ունեցավ բողոքի ցույց Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի ծրագրի լայնածավալ ընդլայնման դեմ։ Մենք պետք է դիմակայենք այն կառավարությանը, որը կրճատում է սոցիալական ապահովության և հանրային […] ...

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիա

19:15 29.06.2025

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիա

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հունիսի 29-ից հուլիսի 2-ը կգտնվի Իսպանիայի Թագավորությունում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին, որը տեղի է ունենալու Սևիլիայում: Համաժողովի ընթացքում Հանրապետության նախագահը հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում նախագահ Խաչատուրյանը հանդիպումներ կունենա օտարերկրյա գործընկերների հետ։ Նախատեսվում է նաև հանդիպում Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ ...

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Իրանի կողմից միջուկային զենքի մշակման որևէ նշան չեն տեսել

19:10 29.06.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Իրանի կողմից միջուկային զենքի մշակման որևէ նշան չեն տեսել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետները որևէ նշան չեն տեսել, որ Իրանի միջուկային ծրագիրը նպատակաուղղված է միջուկային զենք ստեղծելուն, սակայն դրա մասին լիարժեք տեղեկատվություն չկա, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Մենք չտեսանք դրան ուղղված ծրագիրը, բայց, միևնույն ժամանակ, իրանական իշխանությունները չէին պատասխանում որոշ շատ կարևոր հարցերի», – ասել […] ...

Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն

18:50 29.06.2025

Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն

Ֆուտբոլի Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ նվաճել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը: Սլովակիայում կայացած եզրափակչում անգլիացիները 3-2 հաշվով հաղթել են Գերմանիայի Մ21 հավաքականին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով: Լրացուցիչ ժամանակում` 92-րդ րոպեին, անգլիացիներից հաղթական գոլ է խփել ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Ջոնաթան Ռոուն: ...

Իսրայելը Գազայում ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից մեկին

18:40 29.06.2025

Իսրայելը Գազայում ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից մեկին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հիմնադիրներից մեկի՝ կազմակերպության ռազմական թևի շտաբի պետի վերացման մասին։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել և սպանել է ահաբեկիչ Հահամ Մոհամմեդ Իսա ալ-Իսային, որը ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից մեկն է: Նա ահաբեկչական կազմակերպության ռազմական թևի շտաբի պետն էր», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ: Մամուլի ծառայությունը […] ...

BACK_TO_TOP