Եթե մարդուն հասցված վիրավորանքը լսել է 5 մարդ, ապա դատարանում գործը քննելու դեպքում այն անընդհատ թարմացվում է. Գ. Պետրոսյանի նախաձեռնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+31.09 oC

Եթե մարդուն հասցված վիրավորանքը լսել է 5 մարդ, ապա դատարանում գործը քննելու դեպքում այն անընդհատ թարմացվում է. Գ. Պետրոսյանի նախաձեռնությունը

15:45 04.05.2020

Մարդու պատվին ու արժանապատվությանը վիրավորանք հասցնելու դեպքում գործերը պետք է քննվեն ոչ թե տարիներով, այլ երկու ամսվա ընթացքում: Նման օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Դրա շուրջ այսօր բուռն քննարկում է ծավալվել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, հնչել են առաջարկներ, որոնք հեղինակը ընդունելու պատրաստակամություն է հայտնել:

Գևորգ Պետրոսյանն իր խոսքում ասել է.

«Ցավոք, առավել ևս վերջին շրջանում առավել խորացած ատելության մթնոլորտում անհամեմատ շատացել են քաղաքական, անձնական, այլ հայացքներից ելնելով խնդիրները փոխադարձ վիրավորանքի՝ մյուսների արժանապատվությունը նսեմացնելու գնով մոտեցումը, դա սանձելու միջոցներից է խախտված իրավունքի դատական պաշտպանության գործընթացը արագացնելը: Մեկը մեկին, ասենք, վիրավորում է, օրինակ՝ «թափթփուկ», «տականք» կամ ավելի մոդայիկ վիրավորանք, ասենք՝ «շնաբարո դուրսպրծուկ», Քրեական օրենսգիրքը չի կարգավորում, տեղափոխվել են քաղաքացիական, քաղաքացուն մնում է դատական պաշտպանության իրավունքը՝ որպես հիմնական միջոց:

Այն, որ դատապաշտպանությունը մնում է մարդու իրավունքների պաշտպանության հիմնական միջոցը, անվիճելի է, բայց դատարանում ինչ է տեղի ունենում: Քանի որ գործող օրենսդրությամբ պատվի, արժանապատվության գործերը քննում են ոչ այնքան  ողջամիտ ժամկետում, ստացվում է, որ մարդու անվան հետ կապված վիրավորական զրպարտությունը անընդհատ թարմացվում է, և եթե ասենք՝ այդ վիրավորանքի մասին լսել է 5 մարդ, այս մարդն անընդհատ գտնվում է ԶԼՄ-ների, հանրության ուշադրության կենտրոնում, նիստը հետաձգվում է, մարդու պատվի ու արժանապատվության պաշտպանության գործերը տևում են տարիներ»:

Նա առաջարկում է սեղմել ժամկետները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նորվեգիան չի խոչընդոտում վարձկանների մուտքը Ուկրաինա․ դեսպան

17:18 29.06.2025

Նորվեգիան չի խոչընդոտում վարձկանների մուտքը Ուկրաինա․ դեսպան

Նորվեգիայի իշխանությունները չեն խոչընդոտում վարձկանների Ուկրաինա մեկնելուն, նրանք սահմանափակվում են միայն ճանապարհորդությունից զերծ մնալու առաջարկություններով, նորվեգացի զինվորներից մի քանիսն արդեն մահացել են, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Օսլոյում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Կորչունովը։ «Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից մարտերին տարբեր կարգավիճակով կարող էին մասնակցել տասնյակ նորվեգացի զինվորներ, որոնցից մի քանիսն արդեն զոհվել են […] ...

Հրդեհ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած

17:05 29.06.2025

Հրդեհ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած

Հունիսի 29-ին, ժամը 13:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:26-ին, մարվել՝ 13:36-ին: Այրվել է բնակարաններից մեկի ննջասենյակի (15 քմ) կահույքը՝ մասամբ, ջերմահարվել՝ շքամուտքի պատը […] ...

Հայ սամբիստները 9 մեդալ են նվաճել Կրասնոդարում

17:00 29.06.2025

Հայ սամբիստները 9 մեդալ են նվաճել Կրասնոդարում

Կրասնոդարում անցկացված «Սամբոյի Գրան Պրի» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները 9 մեդալ են նվաճել: Մարզական սամբոյում Կարեն Սարգսյանը (58 կգ) ոսկե մեդալակիր է դարձել, Կառլեն Շահինյանը (71 կգ) և Ալեքս Ստեփանյանը (79 կգ) արծաթե մեդալ են նվաճել, Դավիթ Աբրահամյանն (71 կգ) ու Արման Մանուկյանը (+98)՝ բրոնզե մեդալներ: Մարտական սամբոյում Մայիս Ներսիսյանը (64 կգ) և Արման Ավանեսյանը […] ...

Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնյուի հետ

16:49 29.06.2025

Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնյուի հետ

Հունիսի 29-ին Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Համաժողովի 44֊րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնյուի հետ, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՊԳԿ միջև ներկայիս համագործակցության ընթացքը, ինչպես նաև դրա ընդլայնման հեռանկարները: Նախարար Պապոյանը նշել […] ...

NBC. Ուիթքոֆը առաջիկա օրերին կանցկացնի Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ

16:40 29.06.2025

NBC. Ուիթքոֆը առաջիկա օրերին կանցկացնի Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը առաջիկա մի քանի օրերին բանակցություններ կվարի Իրանի իշխանությունների հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագրի վերաբերյալ, հաղորդում է NBC News-ը։ Բանակցությունների թեման կլինի Իրանի կողմից ուրանի հարստացման դադարեցումը՝ Թեհրանի դեմ պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Բանակցությունների վայրի և իրանական կողմի ներկայացուցչության մակարդակի մասին տեղեկություններ դեռևս չեն տրամադրվել։   ...

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կարծում է, որ Իրանը, հնարավոր է, որոշակի քանակությամբ հարստացված ուրան է պահպանել

16:20 29.06.2025

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կարծում է, որ Իրանը, հնարավոր է, որոշակի քանակությամբ հարստացված ուրան է պահպանել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կարծում է, որ Թեհրանը կարող էր պահպանել հարստացված ուրանի մի մասը՝ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին հասցված հարվածներին։ «Մենք չգիտենք, թե որտեղ կարող է լինել այս նյութը», -ասել է նա՝ նկատի ունենալով 400 կիլոգրամ 60%-ով հարստացված ուրանը, որը, ենթադրաբար, ունի Թեհրանը։ «Դրա […] ...

BACK_TO_TOP