10:12 05.05.2020
Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22-ամյակի առթիվ․
«Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարգելի՛ գործընկերներ և վետերաններ,
Երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Հարկադիր կատարողի օրվան նվիրված շնորհավորական ուղերձս հղում եմ այս ձևաչափով:
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22-ամյակի առթիվ:
Ծառայության կենսագրության այս տարիների համապատկերը թույլ է տալիս ոչ միայն գույքագրել ծառայությունում իրականացված բարեփոխումները, արձանագրած ձեռքբերումներն ու բացթողումները, այլ նաև վերլուծել նոր մարտահրավերները և ուղենշել առաջիկա անելիքներն ու զարգացման հեռանկարները:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իր ուրույն դերն ու կարևորությունն ունի Հայաստանի Հանրապետության արդարադատության ոլորտում իրավունքի գերակայության հաստատման, դատական ակտերի կատարման գործընթացի օրինականության ապահովման և իրավակարգի ամրապնդման գործում:
Ծառայությունը, հավատարիմ լինելով արդարադատության ոլորտի բարեփոխումների համալիր ծրագրերի իրագործման հայեցակարգային մոտեցումներին, իր ամենօրյա աշխատանքով հետամուտ է օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների արդյունավետ իրականցմանը: Այսօր էլ մեզանից՝ որպես պետական մարմինների և հասարակության միջև արդյունավետ և իրավունքահեն հարաբերությունները երաշխավորող հիմնական կառույցից, սպասելիքները մեծ են: Եվ պատահակ չէ, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իր առաջնային խնդիրներից է համարում ոչ միայն Ծառայության գործունեության օրինականության, մատչելիության և թափանցիկության ապահովումը, այլ նաև հասարակական ընկալումներում Ծառայության նկատմամբ վստահության ցուցիչի բարձրացումը:
Այս հարցում առանցքային է մեզանից յուրաքանչյուրի բարեխիղճ, հետևողական և հաշվետու աշխատանքը: Պատասխանատվության այն չափաբաժինը, որ ունի մեզանից յուրաքանչյուրը, պետք է լինի առաջնորդող՝ մեր աշխատանքը լավագույնս կատարելու ձգտմամբ, իսկ երբեմն Ծառայության աշխատանքին հասցեագրված ողջամիտ քննադատությունը պետք է դիտարկել որպես ազդակ՝ եղած բացթողումները շտկելու, նոր մարտահրավերները հաղթահարելու, անհրաժեշտ գործիքակազմերի կիրառմամբ օրենսդրական լուծումներ գտնելու համար: Համակարգային բարեփոխումների համատեքստում այսօր, առավել քան երբևէ, մեր հարկադիր կատարողը պետք է առանձնանա մարդկային և մասնագիտական բարձր որակներով՝ իր ամուր կամային հատկանիշներով, բարոյական արժեհամակարգով, ամենօրյա հաշվետու աշխատանքով:
Ուզում եմ այս նշանակալի օրը գնահատանքի խոսքեր ուղղել մեր վետերաններին, ովքեր իրենց ներդրումն ունեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կայացման ու զարգացման գործում։ Միևնույն ժամանակ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր աշխատակիցներին, ովքեր երկրում ստեղծված արտակարգ դրության պայմաններում ևս իրենց գործառույթներն իրականացնում են նվիրումով և այն գիտակցմամբ, որ առաջնային է պետության և յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանությունն օրենքի տառին համապատասխան:
Վստահ եմ՝ առաջնորդվելով սկզբունքայնությամբ, պետական մտածողությամբ, պետության և հասարակության նկատմամբ ունեցած հարգանքով և կենտրոնացնելով բոլորիս փորձառությունը, գիտելիքներն ու ջանքերը՝ կկարողանանք արժանապատվորեն և մեծագույն պատասխանատվությամբ իրականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիազորություների ողջ շրջանակը:
Կրկին շնորհավորելով բոլորիս Հարկադիր կատարողի մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն, անփորձանք ծառայություն՝ ի նպաստ մեր երկրի և մեր ժողովրդի»:
17:18 29.06.2025
Նորվեգիան չի խոչընդոտում վարձկանների մուտքը Ուկրաինա․ դեսպանՆորվեգիայի իշխանությունները չեն խոչընդոտում վարձկանների Ուկրաինա մեկնելուն, նրանք սահմանափակվում են միայն ճանապարհորդությունից զերծ մնալու առաջարկություններով, նորվեգացի զինվորներից մի քանիսն արդեն մահացել են, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Օսլոյում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Կորչունովը։ «Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից մարտերին տարբեր կարգավիճակով կարող էին մասնակցել տասնյակ նորվեգացի զինվորներ, որոնցից մի քանիսն արդեն զոհվել են […] ...
17:05 29.06.2025
Հրդեհ Սեբաստիայի փողոցում․ կա տուժածՀունիսի 29-ին, ժամը 13:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:26-ին, մարվել՝ 13:36-ին: Այրվել է բնակարաններից մեկի ննջասենյակի (15 քմ) կահույքը՝ մասամբ, ջերմահարվել՝ շքամուտքի պատը […] ...
17:00 29.06.2025
Հայ սամբիստները 9 մեդալ են նվաճել ԿրասնոդարումԿրասնոդարում անցկացված «Սամբոյի Գրան Պրի» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները 9 մեդալ են նվաճել: Մարզական սամբոյում Կարեն Սարգսյանը (58 կգ) ոսկե մեդալակիր է դարձել, Կառլեն Շահինյանը (71 կգ) և Ալեքս Ստեփանյանը (79 կգ) արծաթե մեդալ են նվաճել, Դավիթ Աբրահամյանն (71 կգ) ու Արման Մանուկյանը (+98)՝ բրոնզե մեդալներ: Մարտական սամբոյում Մայիս Ներսիսյանը (64 կգ) և Արման Ավանեսյանը […] ...
16:49 29.06.2025
Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնյուի հետՀունիսի 29-ին Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Համաժողովի 44֊րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնյուի հետ, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՊԳԿ միջև ներկայիս համագործակցության ընթացքը, ինչպես նաև դրա ընդլայնման հեռանկարները: Նախարար Պապոյանը նշել […] ...
16:40 29.06.2025
NBC. Ուիթքոֆը առաջիկա օրերին կանցկացնի Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը առաջիկա մի քանի օրերին բանակցություններ կվարի Իրանի իշխանությունների հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագրի վերաբերյալ, հաղորդում է NBC News-ը։ Բանակցությունների թեման կլինի Իրանի կողմից ուրանի հարստացման դադարեցումը՝ Թեհրանի դեմ պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Բանակցությունների վայրի և իրանական կողմի ներկայացուցչության մակարդակի մասին տեղեկություններ դեռևս չեն տրամադրվել։ ...
16:20 29.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կարծում է, որ Իրանը, հնարավոր է, որոշակի քանակությամբ հարստացված ուրան է պահպանելԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կարծում է, որ Թեհրանը կարող էր պահպանել հարստացված ուրանի մի մասը՝ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին հասցված հարվածներին։ «Մենք չգիտենք, թե որտեղ կարող է լինել այս նյութը», -ասել է նա՝ նկատի ունենալով 400 կիլոգրամ 60%-ով հարստացված ուրանը, որը, ենթադրաբար, ունի Թեհրանը։ «Դրա […] ...