Ծիրանենիներն ու դեղձենիները տարածված հիվանդության «ճիրաններում են» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+31.09 oC

Ծիրանենիներն ու դեղձենիները տարածված հիվանդության «ճիրաններում են»

16:00 05.05.2020

Հանրապետության մի շարք համայնքներից ահազանգում են, որ պտղատու ծառերի, հատկապես ծիրանենու դեպքում խնդիր է նկատվում:

SHANTNEWS.am-ը խնդիրը պարզելու նպատակով զրուցել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գառնիկ Պետրոսյանի հետ: Նա ասել է, որ պտղատուների հիվանդության հետ գործ ունեն, ու այդ հիվանդությունը բնորոշ է հանրապետության ողջ տարածքին:

«Այս տարի բնակլիմայական պայմանները բացառիկ նպաստավոր են պտղատու ծառատեսակների սնկային հիվանդությունների զարգացման համար: Հատկապես խոսքը վերաբերում է կորիզավոր պտղատեսակների ծակոտկեն բծավորությանը, որը բոլոր պտղատեսակներն է վնասում, շատ խիստ տուժում են ծիրանենին, դեղձենին, կեռասենին»,- ասել է Գառնիկ Պետրոսյանը՝ հավելելով, որ այս օրերին հատկապես ծիրանենու դեպքում նկատելի է տերևաթափ, ծակոտիներ կան տերևների վրա, պտուղների վրա, սաղարթի հատկապես ստորին հատվածներում կարմրա-նարնջագույն բծեր են առկա:

Գառնիկ Պետրոսյանի խոսքերով՝ դեղձենու դեպքում էլ նկատելի գանգռոտություն հիվանդությունը, որը դարձյալ պայմանավորված է սառը ջերմաստիճանային ռեժիմով և հաճախակի դիտվող տեղումներով:

«Ի՞նչ է պետք անել: Շատ կարևոր է, որ այն այգիներում, որտեղ սնկային հիվանդությունների զարգացման վտանգ կա, դեռևս նախորդ տարվա աշնանից պետք է սկսեն պայքարի միջոցառումների իրականացումը: Մասնավորապես, ծակոտկեն բծավորության կամ գանգռոտության դեմ պետք է ուշ աշնանը՝ մինչև տերևաթափը, կատարել բարձր կոնցենտրացիաներով բուժում՝ պղինձ պարունակող պրեպարատներով:

Հաջորդ բուժումն արդեն տվյալ տարվա ընթացքում պետք է կատարվի՝ մինչև բողբոջների ուռչելը կամ բողբոջների ուռչելու սկզբնական հատվածում, այնուհետև ծաղկումից անմիջապես հետո, երբ պսակաթերթիկներն արդեն հարյուր տոկոսով թափվում են, պետք է նորից բուժում կատարել»,- հավելել է Պետրոսյանը ու նաև նշել, որ հատկապես ցածր ջերմաստիճանի գրանցման պայմաններում առավելագույնը տասն օրը մեկ պետք է բուժումը կրկնել: Այսինքն՝ վերջին շրջանում պետք էր հենց այդ մեթոդը կիրառել:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ անընդհատ անձրևում է, ինչպե՞ս բուժել:

Պետրոսյանն ասել է, որ բացառիկ օրեր են եղել, երբ ողջ օրն է անձրևել, 3-4 ժամ ընդմիջումը բավական է, որպեսզի տերևների խոնավությունն անցնի և բուժումն իրականացվի: Գառնիկ Պետրոսյանը նաև նշել է այն պրեպարատների անվանումները, որոնք նպաստավոր են հիվանդության դեմ պայքարում.

«Հիմա վարակ կա հատկապես սաղարթի ստորին հատվածներում՝ տերևները թափվում են, պտուղներն են գունավորվել, բծերն ակնհայտ են, բայց միջին և հատկապես բարձր հատվածներում դեռևս հիվանդության ախտանիշներ չեն նկատվում, ուրեմն պետք է շարունակել բուժումները, որպեսզի գոնե այդ վերևի հատվածի պտուղները չվնասվեն, որովհետև վնասված պտուղները ընդհանրապես պիտանի չեն շուկա հանելու համար. դրանք լավագույն դեպքում կարող են վերամշակման նպատակով օգտագործել»:

Ըստ Պետրոսյանի՝ հիվանդությունը նորություն չէ, տասնյակ տարիներ ուղեկցում է մեզ, գյուղատնտեսական աշխատանքների պատշաճ կատարման, ճիշտ բուժման պարագայում հնարավոր կլինի բերքի մի մասը փրկել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կուրիլյան կղզիների հարավում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

17:38 29.06.2025

Կուրիլյան կղզիների հարավում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կիրակի օրը Կուրիլյան կղզիների հարավային ափերի մոտ 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։ «Հունիսի 29-ին, ժամը 14:46-ին (Մոսկվայի ժամանակով 6:46) Խաղաղ օվկիանոսում տեղի է ունեցել 4.1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է Իտուրուպ կղզու Ռեյդովո գյուղից 223 կիլոմետր արևելք, օջախը՝ 52 կիլոմետր խորության վրա», – ասել […] ...

Նորվեգիան չի խոչընդոտում վարձկանների մուտքը Ուկրաինա․ դեսպան

17:18 29.06.2025

Նորվեգիան չի խոչընդոտում վարձկանների մուտքը Ուկրաինա․ դեսպան

Նորվեգիայի իշխանությունները չեն խոչընդոտում վարձկանների Ուկրաինա մեկնելուն, նրանք սահմանափակվում են միայն ճանապարհորդությունից զերծ մնալու առաջարկություններով, նորվեգացի զինվորներից մի քանիսն արդեն մահացել են, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Օսլոյում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Կորչունովը։ «Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից մարտերին տարբեր կարգավիճակով կարող էին մասնակցել տասնյակ նորվեգացի զինվորներ, որոնցից մի քանիսն արդեն զոհվել են […] ...

Հրդեհ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած

17:05 29.06.2025

Հրդեհ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած

Հունիսի 29-ին, ժամը 13:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:26-ին, մարվել՝ 13:36-ին: Այրվել է բնակարաններից մեկի ննջասենյակի (15 քմ) կահույքը՝ մասամբ, ջերմահարվել՝ շքամուտքի պատը […] ...

Հայ սամբիստները 9 մեդալ են նվաճել Կրասնոդարում

17:00 29.06.2025

Հայ սամբիստները 9 մեդալ են նվաճել Կրասնոդարում

Կրասնոդարում անցկացված «Սամբոյի Գրան Պրի» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները 9 մեդալ են նվաճել: Մարզական սամբոյում Կարեն Սարգսյանը (58 կգ) ոսկե մեդալակիր է դարձել, Կառլեն Շահինյանը (71 կգ) և Ալեքս Ստեփանյանը (79 կգ) արծաթե մեդալ են նվաճել, Դավիթ Աբրահամյանն (71 կգ) ու Արման Մանուկյանը (+98)՝ բրոնզե մեդալներ: Մարտական սամբոյում Մայիս Ներսիսյանը (64 կգ) և Արման Ավանեսյանը […] ...

Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնյուի հետ

16:49 29.06.2025

Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնյուի հետ

Հունիսի 29-ին Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Համաժողովի 44֊րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնյուի հետ, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՊԳԿ միջև ներկայիս համագործակցության ընթացքը, ինչպես նաև դրա ընդլայնման հեռանկարները: Նախարար Պապոյանը նշել […] ...

NBC. Ուիթքոֆը առաջիկա օրերին կանցկացնի Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ

16:40 29.06.2025

NBC. Ուիթքոֆը առաջիկա օրերին կանցկացնի Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը առաջիկա մի քանի օրերին բանակցություններ կվարի Իրանի իշխանությունների հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագրի վերաբերյալ, հաղորդում է NBC News-ը։ Բանակցությունների թեման կլինի Իրանի կողմից ուրանի հարստացման դադարեցումը՝ Թեհրանի դեմ պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Բանակցությունների վայրի և իրանական կողմի ներկայացուցչության մակարդակի մասին տեղեկություններ դեռևս չեն տրամադրվել։   ...

BACK_TO_TOP