10:40 11.06.2018
Հունիսի 10-ին` ժամը 19:20-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող հատվածի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 15-րդ կմ-ին բախվել են «Opel Omega» մակնիշի (վարորդը՝ Ռ. Հ., ծնված 1996 թ.) և «BMW E60» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները: Բախման հետևանքով «BMW E60» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (տվյալները չի հաջողվել պարզել) մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և օգնել հատուկ տեխնիկայի միջոցով մեքենան մոտեցնել ավտոքարշակին:
13:06 17.06.2025
Խորհրդարանը քննարկում է 2024 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունըԱզգային ժողովը հունիսի 17-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Նիստերի օրակարգը հաստատելուց հետո պատգամավորները քննարկել են ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Այն ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Նա արձանագրել է, որ բյուջեի նկատմամբ հետաքրքրվածությունը տարեցտարի աճում է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Ֆինանսների նախարարությունը շարունակաբար փորձում է վերջինիս բովանդակությունն ավելի մատչելի […] ...
12:55 17.06.2025
Աշտարակի համայնքային ոստիկանները Օհանավանում հայտնաբերել են ինքնաձիգ ու փամփուշտներՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Օհանավան գյուղի մի բնակիչ ու նրա որդին տանն ապօրինի պահում են ինքնաձիգ: Հունիսի 12-ի առավոտյան 48-ամյա հայրն ու 23-ամյա որդին ձերբակալվեցին և տեղափոխվեցին բաժին: Հայրը խոստովանեց, որ հացատանն ունի մասնատած ինքնաձիգ ու փամփուշտներ, իսկ որդին հայտնեց, որ ամիսներ առաջ տեսել է հրազենը, և հայրն ասել է, […] ...
12:49 17.06.2025
Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 10 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Կատարված բազմաթիվ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Հ․Ս-ն, Ս․Հ-ն, Ն․Մ-ն, Ա․Ջ-ն, Շ.Կ-ն, Ե.Ս-ն, Գ.Ղ-ն, Հ.Զ-ն, Մ.Ա-ն, Ս.Մ-ն 2020 թվականի նոյեմբերի […] ...
12:42 17.06.2025
Կենտրոնականի ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած երիտասարդինՀիվանդանոցից ստացվել էր հաղորդում, որ հունիսի 9-ի կեսգիշերին «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է տանն ընկնելու հետևանքով։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ: Միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մայրաքաղաքի Իսրայելյան փողոցում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում նրան հարվածներ է հասցրել Ռուսթավելու […] ...
12:35 17.06.2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի հետՀունիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ընդունել է Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս Կարմեն Ափունցին: Հանդիպմանը Դավիթ Կարապետյանը շնորհավորել է Կարմեն Ափունցին՝ պատվո հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցության, երկուստեք կարևորվել է Սյունիքում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը: ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Քննարկվել են […] ...
12:27 17.06.2025
Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներԱրարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավանում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ա.Բ.-ն, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը […] ...