Բելառուսում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հատել է 22 հազարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+19.09 oC

Բելառուսում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հատել է 22 հազարը

19:55 09.05.2020

Բելառուսում թափ է հավաքում կորոնավիրուսի դեպքերի տարածումը։ Վերջին մեկ օրվա ընթացքում այդ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 951 նոր դեպք, ինչից հետո վարակման դեպքերի ընդհանուր քանակը հասել է 22 հազար 52-ի։ Այս մասին հայտնում է ռուսական RT կայքը։

Մեկ օրվա ընթացքում այնտեղ կորոնավիրուսային հիվանդության բարդացումներից մահացել է հինգ մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը դրանից հետո հասել է 126-ի։

Չնայած այս տվյալներին՝ երկրի նախագահը շարունակում է յուրովի պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ։ Բելառուսում մինչև հիմա արտակարգ դրություն չի հայտարարվել, իսկ երկրի իշխանությունները խուսափում են համատարած սահմանափակումներից։

Ավելին, Բելառուսի նախագահը հայտարարել է, որ իրենք չեն հետաձգելու նաև նախագահական ընտրությունները։ Դրանք անցկացվելու են այս ամառվա ընթացքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին Սուրբ Զատիկի առթիվ

13:10 05.05.2024

Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին Սուրբ Զատիկի առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին Սուրբ Զատիկի կապակցությամբ։ Նրա կոչը հրապարակվել է Կրեմլի կայքում։ Երկրի ղեկավարը նշել է, որ հոգեւորականները միշտ մնացել են ժողովրդի կողքին, ինչպես հիմա՝ մարտահրավերների դեպքում։ Պուտինը նաև նշել է ուղղափառ եկեղեցու, ինչպես նաև այլ քրիստոնեական դավանանքների ստեղծագործական աշխատանքի կարևորությունը, որոնք պահպանում են Ռուսաստանի պատմական, մշակութային և հոգևոր ժառանգությունը։ ...

Բալթյան ծովատառեխը անհետացման վտանգի տակ է. Bloomberg

11:30 05.05.2024

Բալթյան ծովատառեխը անհետացման վտանգի տակ է. Bloomberg

Բալթյան ծովատառեխը անհետացման վտանգի տակ է հայտնվել զանգվածային որսի պատճառով: Այս մասին գրում է Bloomberg-ը։ Նորվեգիան, որն ապահովում է աշխարհի սաղմոնի արտադրության կեսից ավելին, անցյալ տարի արտահանել է 17 միլիարդ դոլար: Կառավարությունը մտադիր է 5 անգամ ավելացնել արտադրությունը: Այնուամենայնիվ, ակվակուլտուրայի առաջընթացը սպառնում է Բալթյան էկոհամակարգին: Գիտնականների կարծիքով՝ 1960-ականներից ի վեր, Բալթյան ծովատառեխի պոպուլյացիան նվազել է […] ...

Բժիշկը նշել է վիտամինային հավելում, որը տարեցները կարող են ընդունել ամբողջ տարին

00:02 05.05.2024

Բժիշկը նշել է վիտամինային հավելում, որը տարեցները կարող են ընդունել ամբողջ տարին

Բրիտանացի բժիշկ Մայքլ Մոսլիի խոսքով՝ տարեց մարդիկ կարող են ամբողջ տարին վիտամին D-ի հավելումներ ընդունել։ Այս նյութն օգնում է կանխարգելել հաստ աղիքի քաղցկեղը և դեմենցիան։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Բժիշկը բացատրել է, որ տաք և արևոտ կլիմայական պայմաններում ապրելիս անհրաժեշտ է վիտամին D-ի հավելումների մշտական ​​ընդունում։ Ճիշտ սնուցումը ևս օգնում է օրգանիզմում պահպանել […] ...

Լեյբորիստ Սադիկ Խանը ռեկորդային երրորդ անգամ դարձել է Լոնդոնի քաղաքապետ

23:53 04.05.2024

Լեյբորիստ Սադիկ Խանը ռեկորդային երրորդ անգամ դարձել է Լոնդոնի քաղաքապետ

Բրիտանական լեյբորիստական ​​կուսակցությունում ընդդիմության ներկայացուցիչ Սադիկ Խանը վերընտրվել է Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում և այս պաշտոնը կզբաղեցնի երրորդ անգամ։ Այդ մասին են վկայում մայիսի 2-ին Անգլիայում կայացած տարածաշրջանային ընտրությունների վերջնական արդյունքները։ 53-ամյա քաղաքական գործիչը հավաքել է ընտրողների 43,7%-ը (1,088,225 ձայն), իշխող Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Սյուզան Հոլը ապահովել է քվեարկած լոնդոնցիների 32,6%-ի (811,518 ձայն) աջակցությունը։ Խանը ծնվել […] ...

Օմսկում վեցամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել

23:45 04.05.2024

Օմսկում վեցամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել

Օմսկում վեցամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկ բնակարանի պատուհանից և ողջ մնացել. մայիսի 4-ին այդ մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ վարչակազմը։ Միջադեպը տեղի է ունեցել նախորդ օրը երեկոյան։ Ծնողները երեխային քնեցրել են, իսկ իրենք դուրս են եկել բնակարանից՝ իջնելու շքամուտք ու հեծանիվները հավաքելու։ Պատշգամբի դուռը բաց է մնացել, քանի որ մայրը տորթ է թխել, և […] ...

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելի հետ համաձայնագրի առաջին փուլում ազատ արձակել 33 պատանդների

23:36 04.05.2024

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելի հետ համաձայնագրի առաջին փուլում ազատ արձակել 33 պատանդների

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի առաջին փուլում ազատ արձակել 33 պատանդի։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։ Նշվում է, որ բանակցությունների սկզբից ի վեր մարդկանց թիվը, ում շարժումը պատրաստ էր ազատ արձակել, 20-ից հասել է 33-ի։ Մինչ այս հաղորդվում էր, որ ՀԱՄԱՍ-ը մտադիր է Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիր կնքել փուլերով։ Այդ […] ...

BACK_TO_TOP