Վաշինգտոնը պատրաստ է Փհենյանին անվտանգության բացառիկ երաշխիքներ տալ. Պոմպեո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+20.09 oC

Վաշինգտոնը պատրաստ է Փհենյանին անվտանգության բացառիկ երաշխիքներ տալ. Պոմպեո

20:32 11.06.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Դոնալդ Թրամփ-Կիմ Չեն Ին հանդիպումից առաջ հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Փհենյանին անվտանգության «բացառիկ» երաշխիքներ տալ:

«Մենք պատրաստ ենք այնպիսի գործողություններ ձեռնարկել, որոնք Հյուսիային Կորեային բավարար վստահություն կտան, և նրանք հանգիստ կլինեն, որ ապամիջուկայնացումը իրենց համար վատ չի ավարտվի, այլ հակառակը, ավելի պայծառ, ավելի լավ ապագա կապահովի հյուսիսկորեացի ժողովրդի համար:

Ես չեմ պատրաստվում այսօր տեղի ունեցած քննարկումների մանրամասներ հաղորդել: Ես միայն կարող եմ ասել հետևյալը՝ մենք պատրաստ ենք անվտանգության այնպիսի երաշխիքներ տալ, որոնք բացառիկ են, տարբերվում են նախկինում Ամերիկայի կողմից տրամադրված երաշխիքներից»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

Սինգապուրի Սենտոսա կղզում հունիսի 12-ին կայանալիք հանդիպումը շատերը պատմական են որակում. 1950-53թթ. Կորեական պատերազմից հետո Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի ղեկավարներն առաջին անգամ են դեմ առ դեմ հանդիպելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զգուշացվել է մելանոմայի զարգացման հիմնական ռիսկային գործոնների մասին

13:40 12.05.2024

Զգուշացվել է մելանոմայի զարգացման հիմնական ռիսկային գործոնների մասին

Ամեն տարի աշխարհում մելանոմայի՝ մաշկի ամենավտանգավոր քաղցկեղի ավելի ու ավելի շատ դեպքեր են գրանցվում։ Ուռուցքաբան Միխայիլ Պիլխը Газета.Ru-ին պատմել է, թե ինչ գործոններ են մեծացնում հիվանդության առաջացման վտանգը և ինչու է այն այդքան վտանգավոր։ Ըստ բժշկի՝ 45-50 տարեկանից ցածր կանանց մոտ այս տեսակի քաղցկեղով հիվանդացությունը շատ ավելի բարձր է, քան նույն տարիքի տղամարդկանց մոտ։ Իսկ […] ...

Հունաստանի վարչապետը հիասթափված է բյուզանդական տաճարը մզկիթի վերածելու Անկարայի որոշումից

13:29 12.05.2024

Հունաստանի վարչապետը հիասթափված է բյուզանդական տաճարը մզկիթի վերածելու Անկարայի որոշումից

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Milliyet թերթին տված հարցազրույցում ասել է, որ հիասթափված է բյուզանդական տաճարը՝ Խորայի վանքը, մզկիթի վերածելու թուրքական իշխանությունների որոշումից (Կարիե, Ստամբուլում), որը, նրա կարծիքով, հակասում է փոխըմբռնումն ամրապնդելու համատեղ ջանքերին։ Միցոտակիսը մայիսի 13-ին կայցելի Անկարա՝ ի պատասխան Թուրքիայի նախագահի՝ 2023 թվականի դեկտեմբերին Աթենք կատարած այցի։ Ավելի վաղ Հունաստանի վարչապետը հայտարարել էր, որ […] ...

Կալինինգրադի շրջանի բնակիչները գիշերը դիտել են բևեռափայլը՝ չնայած գեոմագնիսական դաշտի անբերանպաստ պայմաններին

13:18 12.05.2024

Կալինինգրադի շրջանի բնակիչները գիշերը դիտել են բևեռափայլը՝ չնայած գեոմագնիսական դաշտի անբերանպաստ պայմաններին

Կալինինգրադի մարզում բևեռափայլը նկատվել է կիրակի գիշերը, չնայած գեոմագնիսական խանգարման անբարենպաստ պարամետրերին, հայտնում է «Եղանակը և օդերևութաբանական երևույթները Կալինինգրադի մարզում» Telegram ալիքը: «Ավրորայի ալիքն ընդարձակ տարածաշրջանում (Նեման գետի ափը՝ բևեռափայլի արտացոլմամբ ջրի վրա). գեոմագնիսական դաշտի պարամետրերը անբարենպաստ են, BZ ինդեքսը դրական արժեքներով է, թեև արևային քամու արագությունը շատ բարձր է, բևեռականության պատճառով սա գրեթե ոչինչ […] ...

Լիտվայում նախագահական ընտրություններ են անցկացվում

13:07 12.05.2024

Լիտվայում նախագահական ընտրություններ են անցկացվում

Լիտվայում նախագահական ընտրություններում մրցակցում են ութ թեկնածուներ: Ըստ վերջին հարցումների, հաղթելու ամենամեծ հնարավորություններն ունեն գործող նախագահ Գիտանաս Նաուսեդան և վարչապետ Ինգրիդա Սիմոնիտը։ Միաժամանակ հանրաքվե է անցկացվում երկքաղաքացիություն թույլատրելու վերաբերյալ, ինչը ներկայումս արգելված է Լիտվայի սահմանադրությամբ։ Առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների 50%-ը։ 2014-ի և 2019-ի ընտրություններում առաջին փուլում հնարավոր չի եղել նախագահ ընտրել։ […] ...

Էրդողանը բացատրել է ԱՄՆ այցի չեղարկումը

12:47 12.05.2024

Էրդողանը բացատրել է ԱՄՆ այցի չեղարկումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ նախատեսված հանդիպումը կողմերի զբաղվածության պատճառով, ասել է ինքը՝ թուրք առաջնորդը հունական Kathimerini թերթին տված հարցազրույցում։ «Մեր այցը ԱՄՆ հետաձգվել է երկու կողմերի գրաֆիկների անհամատեղելիության պատճառով, ինչպես գիտեք, ԱՄՆ-ն ընտրությունների նախաշեմին է, և պարոն Բայդենի գրաֆիկն էլ ավելի ինտենսիվ է […] ...

Եվրոպական խորհրդի ղեկավարը հորդորել է Իսրայելին Ռաֆահում գործողություն չիրականացնել

12:38 12.05.2024

Եվրոպական խորհրդի ղեկավարը հորդորել է Իսրայելին Ռաֆահում գործողություն չիրականացնել

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Իսրայելին կոչ է արել ռազմական գործողություններ չանցկացնել Գազայի հատվածի հարավային մասում գտնվող Ռաֆահում և անընդունելի է համարել քաղաքացիական անձանց ստիպել հեռանալ անապահով տարածքներ։ «Ռաֆահից խաղաղ բնակիչներին անապահով գոտիներ տարհանելու հրամաններն անընդունելի են: Մենք Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում հարգել միջազգային իրավունքը և Ռաֆահում ցամաքային գործողություն չանցկացնել»,- գրել է Միշելը: Նրա […] ...

BACK_TO_TOP