Թուրքիայում նախագծել են պաշտպանիչ խելացի դիմակներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+12.09 oC

Թուրքիայում նախագծել են պաշտպանիչ խելացի դիմակներ

13:51 13.05.2020

Ներկայիս Թուրքիայի Վանի նահանգում գտնվող «տեխնոքաղաքում» գործող մի ընկերություն կորոնավիրուսի դեմ պայքարում ամբողջական պաշտպանություն ապահովող խելացի դիմակներ է նախագծել։ Դիմակները լինելու են բազմակի օգտագործման և աշխատելու են արհեստական բանականությամբ։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

«Teklink» անունով ընկերությունը արդեն թվով 50 դիմակներ են արտադրել թեստերի նպատակով։

Ընկերության տնօրեն Մուսթաֆա Չալըշը մանրամասներ է ներկայացրել դիմակների տեխնիկական առանձնահատկությունների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ 4 հատվածից բաղկացած խելացի դիմակները կարողանում են պաշտպանել մարդու դեմքն ամբողջությամբ։ Դրանք կազմված են աչքերը պաշտպանող ակնոցներից, ճակատային հատվածում տեղադրված թվային էկրանից, բերանի ու քթի հատվածը պաշտպանող դիմակից ու գլուխը ծածկող պաշտպանիչ կտորից։ Ելնելով համաճարակային վիճակից՝ դիմակները կարող են օգտագործվել ինչպես ամբողջական վիճակում, այնպես էլ՝ մաս-մաս։

Դիմակները կարողանում են չափել մարդու ջերմությունը և ցուցադրել թվային էկրանի վրա, ինչպես նաև արհեստական բանականության միջոցով կապվել համապատասխան կառույցների հետ ու փոխանցել տվյալները։

Պաշտպանիչ խելացի դիմակը ընդհանուր առմամբ համալրված է N 95 ստանդարտի դիմակներով, ակնոցով, ջերմաչափով, գազի ֆիլտրով, բերանի ու միջավայրի բակտերիաները հայտնաբերող/որոշող սենսորներով։  N 95 դիմակի հատվածը անհրաժեշտության դեպքում հնարավոր է փոխարինել նորով։

Արտադրող ընկերությունը, որն արդեն դիմել է արտադրանքի պատենտավորման համար, հայտարարել է, որ թեստերը կավարտվեն 2 ամսում, ինչից հետո կսկսեն սերիական արտադրությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ նշանակություն ունի սահմանազատման հարցով արձանագրությունը. ամփոփում է Տիգրան Գրիգորյանը

23:24 18.05.2024

Ի՞նչ նշանակություն ունի սահմանազատման հարցով արձանագրությունը. ամփոփում է Տիգրան Գրիգորյանը

Այս շաբաթը առանձնացավ Տավուշի ու Ղազախի հատվածում սահմանազատմանը վերաբերող արձանագրության ստորագրմամբ՝ դրան նախորդող Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման համատեքստում։ Որո՞նք էին այն կարեւոր արդյունքները, որոնք առանձնացրել են մասնագետները։ Այս հարցերը քննարկվել են ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանի հետ։ ...

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի շփումների ժամանակ արծարծվել են տարածաշրջանային հարցեր

18:23 18.05.2024

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի շփումների ժամանակ արծարծվել են տարածաշրջանային հարցեր

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակներում նախարար Միրզոյանի շփումների ժամանակ արծարծվել են տարածաշրջանային հարցեր, Եվրոպայի խորհրդի աշխարհագրական գոտում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, զարգացումներ, ՀՀ-ԵՄ ամուր գործընկերության օրակարգ և հարաբերությունները խորացնելու ուղիների շուրջ քննարկումներ, թեմաների լայն շրջանակ։ «Դրանք ներառել են շփումներ նաև Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի, Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոնի, Անդորրայի ԱԳ նախարար […] ...

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին

17:35 18.05.2024

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին: Երրորդ անգամ անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք […] ...

Լավրովը խոսել է Պուտինի և Սի Ծինփինի բանակցությունների որոշ մանրամասներից

16:49 18.05.2024

Լավրովը խոսել է Պուտինի և Սի Ծինփինի բանակցությունների որոշ մանրամասներից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը բանակցությունների ընթացքում քննարկել են գլոբալ անվտանգության վերաբերյալ Պեկինի նախաձեռնությունը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի վեհաժողովում: «Նախագահ Սի Ծինփինի նախաձեռնությունը գլոբալ անվտանգության վերաբերյալ քննարկվել է Չինաստան մեր այցի ընթացքում՝ ինչպես պատվիրակությունների շրջանակներում, այնպես էլ առաջնորդների անհատական ​​հանդիպման ժամանակ»,-ասել է […] ...

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ

16:17 18.05.2024

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ

Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարար Իգնասիո Կասիսի հետ: Անդրադառնալով տարածաշրջանային հարցերի՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ ներառյալ Ալմաթիում կայացած բանակցություններում քննարկված առանցքային հարցերը: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ կողմից առկա ամուր քաղաքական կամքը՝ հասնելու պայմանագրի կնքման հարցում վերջնական […] ...

Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ

10:06 18.05.2024

Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: ...

BACK_TO_TOP