ՀՖՖ տեխնիկական տնօրեն Մելենդեսը պատմել է կորոնավիրուսից ապաքինվելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+29.09 oC

ՀՖՖ տեխնիկական տնօրեն Մելենդեսը պատմել է կորոնավիրուսից ապաքինվելու մասին

22:39 13.05.2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իսպանացի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը պատմել է կորոնավիրուսով վարակվելու և Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզչի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելենդեսը ներկա է եղել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մարտի 11-ին կայացած խաղին, որտեղ գրկախառնվել է ֆուտբոլիստներից մի քանիսի հետ, որոնց մոտ հետագայում հայտնաբերվել է կորոնավիրուս:

«Վստահ չեմ կարող ասել, որ կորոնավիրուսով էի վարակված, սակայն այդ խաղից հինգ օր անց սկսեցի ինձ վատ զգալ և հազալ: Դժվար շրջան էր, սակայն կարողացա հաղթահարել վիրուսը: Իմ հանգստության համար նաև թեստ կհանձնեմ»,- ասել է Մելենդեսը:

Անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ մարզիչ Խոակին Կապառոսին` Մելենդեսը շեշտել է, որ հայկական թիմին իսպանացի մասնագետի պես մեկն է պետք, ով բնածին հաղթող է:

«Մենք պայքարելու ենք Մունդիալ-2022-ին մասնակցելու համար: Հայաստանի հավաքականը մրցունակ թիմ է»,- ասել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը

17:11 25.05.2025

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։ Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս […] ...

Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

16:40 25.05.2025

Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Անտառում ավտոմեքենան կողաշրջվել է

16:20 25.05.2025

Անտառում ավտոմեքենան կողաշրջվել է

Մայիսի 25-ին` ժամը 11:53-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք։ ...

Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera

15:58 25.05.2025

Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով վերջին 24 ժամում առնվազն 52 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով անկլավին և դրանով իսկ խախտելով հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման կողմից միջնորդների […] ...

Գնացքի տակ ընկած պատանին մահացել է

15:46 25.05.2025

Գնացքի տակ ընկած պատանին մահացել է

Մայիսի 25-ին` ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող գնացքը վրաերթի է ենթարկել Մ. Է.-ին (ծնված 2009 թ): […] ...

Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել

15:21 25.05.2025

Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել

Մայիսի 25-ին՝ ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ...

BACK_TO_TOP