Նա ո՞վ է, որ իմ հետ կոնֆլիկտ ունենա. գեներալ Մանվել Գրիգորյանը՝ Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

Նա ո՞վ է, որ իմ հետ կոնֆլիկտ ունենա. գեներալ Մանվել Գրիգորյանը՝ Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) մասին

11:50 12.06.2018

Աժ պատգամավոր Մանվել Գրիգորյանին այսօր ԱԺ միջանցքում լրագրողները հարցեր են ուղղել Էջմիածնում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, մասնավորապես, որ հանրահավաք է նախատեսված Մանվել Գրիգորյանի որդու՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով:

«Կարեն Գրիգորյանին ժողովուրդն է ընտրել և եթե ժողովուրդն էլ պահանջի՝ ճիշտ էլ կանի», –  պատասխանել է պատգամավորը:

Գեներալից հարցրել են.  Արթուր Ասատրյանը, հայտնի է Դոն Պիպո մականվամբ և այս օրերին Հայաստանում է,  բանավեճի է հրավիրում Մանվել Գրիգորյանին: Գրիգորյանն իր հերթին  հարց է ուղղել լրագրողին, թե Արթուր Գրիգորյանն ո՞վ է,  ամեն պատահական մարդ եթե իրան հրավիրի, ինքը պետք է գնա՞:

«Եթե հայ ազգը ինձ ու Արթուր Ասատրյանին նույն պլանկի վրա են բերում, ուրեմն աղջիկ տղեն էլ են խառնվել իրար: Նա  ինձ ի՞նչ իրավունք ունի նման բան ասի, կամ հարց ունենա: Նա ուրիշ մարդ է , ես` ուրիշ», – ասել է Մանվել Գրիգորյանը:

Լրագրողները հիշեցրել են, որ ժամանակին Ասատրյանը հեռացել է Հայաստանից հենց Մանվել Գրիգորյանի հետ ունեցած կոնֆլիկտների պատճառով:

«Նա ո՞վ է, որ իմ հետ կոնֆլիկտ ունենա:  Չի ունեցել, հակառակը՝ ես օգնել եմ նրան: Գասպարյան Վովան բռնել էր, որ դատեր` չեմ թողել»,- պատասխանել է Գրիգորյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

BACK_TO_TOP