4 նախկին պատգամավորներ միջնորդություն են ներկայացրել, որ Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

4 նախկին պատգամավորներ միջնորդություն են ներկայացրել, որ Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխվի

14:26 12.06.2018

ԱԺ նախկին պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը և Ռուբիկ Հակոբյանը  միջնորդություն են ներկայացրել, որպեսզի Սամվել Բաբայանի գործով բավարարվի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեմ բերված բողոքը: Այս մասին նախկին պատգամավորները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես նշվում է.

«Հերոսը պետք է ազատ արձակվի։

Հունիսի 15-ին Վճռաբեկ դատարանը կքննի Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գործով բողոքը: Քաղաքական բանտարկյալ տերմինին այնքան շատ է անդրադարձ եղել, այն այնքան է չարաշահվել, այնքան են մեկնաբանվել այդ հասկացության չափանիշներն ու միջազգային մոտեցումը, որ այսօր կարևոր ենք համարում հիշեցնել եւ շեշտել, որ խոսքը, այս ամենից զատ, հերոսի մասին է:

Տարբեր ազգերին ու ժողովուրդներին բնորոշ է՝ իրենց համար կերտել հերոսներ, հաճախ՝ հորինել, պատվել նրանց, իսկ մենք մեր իսկական հերոսներին պահում ենք բանտում: Սամվել Բաբայանը հերոս է, և սրանով արդեն ամեն ինչ ասված է: Այսօր երկրում շատ բան է փոխվել, և վճռաբեկ դատարանն ունի հնարավորություն՝ ապացուցելու, որ փոփոխությունները հասնում են նաև դատաիրավական համակարգ։  Մինչ այդ շատ կարևոր է արձանագրել հանրային պահանջը՝ արդար դատավարություն և արդար վճիռ։

Դիմում ենք երկրի գիտակրթական, մշակութային վերնախավի ներկայացուցիչներին, նոր Հայաստանի ազատ մտավորականներին. բարձրացրեք ձեր ձայնը` արդար դատաքննության և արդար վճռի պահանջով։

Դիմում ենք ԱԺ մեր նախկին գործընկերներին, բոլոր խմբակցությունների պատգամավորներին, ովքեր, վստահ ենք, կիսում են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և ազգային արժեքներին հարգանքով վերաբերվելու՝ մեր սկզբունքները:

Այսօր դուք կարող եք, ամրապնդելով հանրային պահանջը, հանդես գալ միջնորդությամբ՝ դատարանին հորդորելով.

– եթե դատական ակտը կայացվել է քաղաքական ճնշման արդյունքում՝ ոչ բավարար ապացուցողական բազայի հիման վրա, ապա այժմ զերծ մնալ նման ճնշումներից եւ իրագործել արդար դատաքննություն իրականացնելու պարտականությունը,

– բավարարել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեմ բերված բողոքը:

Սամվել Բաբայանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ։ Սա է պահանջում կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի Հանրապետության շահը:

Սա արդար դատաքննության պահանջ է, և այդ հարցում ամենաշահագրգիռը հենց Ս. Բաբայանն է։

Հարգելի՛ պատգամավորներ, գործընկերներ։ Պետք է ընդամենը ստորագրել Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու միջնորդության և արդար, ճնշումներից զերծ դատաքննության իրականացման պահանջի տակ, և այստեղ բոլորովին կարևոր չէ, թե ո՛ր կուսակցության կամ խմբակցության անդամ եք հանդիսանում։ Ձեզնից պահանջվում է ընդամենը սա, բայց դա կլինի ձեր քայլը՝ արդարության հաստատման և հերոսին՝ օր առաջ երկրին ծառայելու հնարավորություն ընձեռելու ճանապարհին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

BACK_TO_TOP