14:12 19.05.2020
Եվրասիական բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կառույցի ներսում համագործակցության խորացման մասին, ասաց.
«Ես բազմիցս նշել եմ, որ աճող հետընթացի և համավարակի շրջանում մենք առանձնահատուկ տեղ ենք հատկացնում մեր համագործակցության զարգացմանը, ավելի քան համոզված եմ, որ մենք պետք է ամրապնդենք մեր միությունը և կատարելագործենք ինտեգրացիայի առանցքային ինստիտուտները: Մենք պետք է ապացուցենք նրանց կայացած լինելը ճգնաժամի ընթացքում և պատրաստվածությունը համատեղ օգտվելու բոլոր տնտեսական հնարավորություններից, որոնք հավանաբար կհայտնվեն հետճգնաժամային շրջանում: Այս համատեքստում կարևոր նշանակություն ունեն մինչև 2025 թվականը Եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունները: Վստահ ենք, որ համագործակցության երկարացումը կնպաստի ինչպես համագործակցության ինտենսիվությանն, այնպես էլ՝ միության ինովացիոն լինելուն, դրա մրցունակության բարձրացմանը և գիտաարտադրական պոտենցիալի աճին»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գլոբալ տնտեսական մարտահրավերները, որոնց մենք այսօր բոլորս բախվում ենք, գազի ընդհանուր շուկա ձևավորելու անհրաժեշտություն են առաջացնում, և Հայաստանը դրա կարիքն առավել, քան սուր է զգում:
«Էներգառեսուրսների ոչ խտրական սկզբունքներով գործող միասնական շուկան պետք է դառնա մեր ինտեգրացիայի հիմքերից մեկը: Առանց դրա հնարավոր չէ որակյալ առաջընթաց ինտեգրացիոն գործընթացներում, հնարավոր չէ ապահովել միության բոլոր մասնակիցների տնտեսական գործունեության գլխավոր պայմանները: Եվրասիական ինտեգրացիոն միության զարգացման ռազմավարական ուղղություններում մինչև 2025 թվականը պետք է ֆիքսվի գազի ընդհանուր շուկայում գնագոյացման միասնական մոտեցման սկզբունքը, այդ թվում՝ միասնական տարիֆներ սուբյեկտներին՝ գազի փոխադրման ծառայությունների համար»:
Նրա խոսքերով՝ միությունը պետք է ձգտի այդ նպատակի փուլային կատարմանը, ինչը հող կնախապատրաստի միության ներսում ավելի խորը տնտեսական ինտեգրացիայի համար:
ՀՀ վարչապետը վերջում բոլորին շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: «Մեր ժողովուրդը սրբորեն հիշում է այդ օրը: Մենք հնարավոր ամեն բան անում ենք, որ սերունդները պահպանեն մեր հայրերի և պապերի սխրանքի մասին հիշողությունը»,- ասաց նա:
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...