Պոլսո Հայոց պատրիարքարանն արձագանքել է Աթեշյանի՝ Երևանում արած հայտարարություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+18.09 oC

Պոլսո Հայոց պատրիարքարանն արձագանքել է Աթեշյանի՝ Երևանում արած հայտարարություններին

16:33 27.12.2017

Պոլսո Հայոց պատրիարքարանը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կապված վերջերս Հայաստան ժամանած և տեղի լրատվամիջոցների հետ հանդիպած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ պատրիարքական ընտրության գործընթացի մասին հայտարարությունների հետ: Այս մասին հայտնում է «Արմենպրես»  լրատվական գործակալությունը: 

Պատրիարքարանից նշում են, որ Աթեշյանը փաստորեն ճշմարտությունը խեղաթյուրելու, գործընթացով մոտիկից չհետաքրքրված անձանց խաբելու իր նախաձեռնությունները, որի ականատեսն են լինում Թուրքիայում, շարունակում է երկրի սահմաններից դուրս:

Անդրադառնալով Աթեշյանի պնդմանը, թե պետությունը չի ճանաչում մարտի 15-ին եկեղեցական օրենքով ընտրված տեղապահին, ուստի ինքը շարունակում է մնալ պատրիարքական փոխանորդի պաշտոնում, պատրիարքարանից հայտնել են, որ նա պարտավոր է հարգել ընտրության արդյունքը և խուսափել մեր եկեղեցու ներքին հարցը հրապարակային կերպով և խեղաթյուրող արտահայտություններով բանավեճի նյութ դարձնելուց:

«Համաձայն ժողովում ընդունված որոշման, որին նա անձամբ էր մասնակցում, նա պարտավոր էր հրաժարվել պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնից: Հակառակ այս որոշման՝ նա մերժել է հրաժարական տալ՝ մի բան, որը մեզ ամոթալի վիճակի մեջ է դրել: Նրա նման գործելաոճը ստիպում է, որ Եկեղեցական համագումար ժողովը, որը նրան դրել էր այդ պաշտոնում, նրան պաշտոնանկ հռչակի՝ մի բան, որը ծայրաստիճան տխրալի փաստ է: Բացի դրանից, չկա պետության կողմից հայտարարություն այն մասին, որ չեն ճանաչում ընտրված տեղապահին»,- ասվում հայտարարության մեջ:

Պատրիարքարանից ընդգծել են, որ Աթեշյանը շարունակ պնդում է Ազգային սահմանադրությունը՝ ասելով, թե ընտրյալ պատրիարքը պետք է ցմահ մնա այդ պաշտոնին: Սակայն պատրիարքարանից հիշեցրել են նաև, որ նույն սահմանադրության երկրորդ հոդվածով ասվում է, որ եթե տարբեր պատճառների բերումով հաստատվի պատրիարքի անգործունակությունը, ապա կարելի է նոր պատրիարքի ընտրություն ձեռնարկել:

Հայտարարության մեջ նշվել է, որ պետությանն ու պատկան մարմիններին չի հաղորդվել 2016 թվականի հոկտեմբերի 26-ի Եկեղեցական համագումար ժողովի ժամանակ ընդունված որոշումը, որով Մեսրոպ պատրիարք Մութաֆյանը հանգստյան է կոչվել և պատրիարքական աթոռը թափուր էր հայտարարվել: «Դա անելու պարտականությունը Արամ արքեպիսկոպոս Աթեշյանինն էր: Հետևաբար, եթե դա չի արել, դա նրա թերությունն ու հանցանքն էր»,- նշվում է հայտարարության մեջ:

Անդրադառնալով Աթեշյանի հայտարարություններին, թե պետությունն անպատասխան է թողնում տեղապահ Բեքչյանի դիմումները, ինչը նշանակում է, թե չի ճանաչում տեղապահին՝ պատրիարքարանից ընդգծել են, որ արքեպիսկոպոսն ավելի լավ կաներ ստեղծված վիճակից գոհ լինելու փոխարեն քննադատեր պետության կեցվածքը: «Ի վերջո, խնդրո առարկա է կարգ ու կանոնի համաձայն տեղապահի՝ բացարձակապես օրինավոր տեղապահի ընտրությունը, ավելին, Հայ եկեղեցու, Պատրիարքական աթոռի և համայնքի արժանապատվությունն ու հարգանքի արժանի լինելը: Արդյոք ինքն էլ իր մեկ դիմումի պատասխանը ստանալու համար ամիսներով չի սպասել»,- ասվում է պատրիարքարանի հայտարարության մեջ:

Խոսելով Աթեշյանի այն հայտարարությունների մասին, թե պատրիարքի ընտրությունները շուտափույթ կերպով կկազմակերպվեն Բեքչյանի հրաժարականի պարագայում, պատրիարքարանից նշել են, թե տեղյակ չեն՝ այդ հայտարարությունների աղբյուրը որն է: «Եթե այս խոսքերն ասում է՝ հասկացնելու, թե պետության հետ մոտ հարաբերությունների և գործակցության մեջ է, պետք է հարցնել՝ որպես պատրիարքական ընդհանուր փոխանորդ, ինչո՞ւ իր պաշտոնավարության շրջանում ջանք չի գործադրել պատրիարքի ընտրություն անելու, որևէ արդյունքի հասնելու համար:

Ինչ էլ որ լինի, հարկադրանքի չափն ու սահմանը՝ այս պարզաբանումներն անելը ցավալի փաստ է մեր եկեղեցու ու համայնքի համար: Մեր ցանկությունն է, որ Գերշ. Տ. Արամ արքեպիսկոպոսը դադարեցնի հակաճառումների որոնումները, հեռու մնա սին քաշքշուկներից և ընտրի համայնքի առաջ իր վարկը վերստին ձեռքբերելու ճանապարհը»,- ասվում է հայտարարության եզրափակիչ հատվածում, կոչ անելով հետաքրքրված կողմերին՝ հոգևորականներին, աշխարհականներին, համայնքի անդամներին, առիթ չստեղծել նման բանավեճերի համար, նպաստել ստեղծված գործընթացն ավելի դյուրին ուղիով տանելու գործին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:38 02.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իրանի ԱԳՆ․ Թեհրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցով

08:30 02.05.2025

Իրանի ԱԳՆ․ Թեհրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցով

Իրանը շարունակում է բանակցությունների միջոցով լուծել իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը հետաձգելու որոշումը։ «Օմանցի և ամերիկացի մեր գործընկերների հետ մենք որոշել ենք հետաձգել բանակցությունների չորրորդ փուլը՝ լոգիստիկ և տեխնիկական պատճառներով։ Իրանական կողմից որևէ փոփոխություն չկա բանակցային […] ...

Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ 3 երկրների հետ Իրանի խորհրդակցությունները չեն կայանա

08:20 02.05.2025

Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ 3 երկրների հետ Իրանի խորհրդակցությունները չեն կայանա

Իրանի և ԵՄ 3 երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է անցկացվեին մայիսի 2-ին Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին ընդառաջ, չեն կայանա։ Այս մասին Agence France Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարրոն։ «Ենթադրվում էր, որ մինչև ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի հանդիպումը, պետք է տեղի ունենար […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:10 02.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

00:00 02.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP