15:24 19.05.2020
Հայաստանն ու Բելառուսը չեն ընդունում ԵԱՏՄ անդամ երկրներին առաջարկված գազի գնի ձևավորման ընդհանուր բանաձևը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Եվրասիական բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Համապատասխան բանաձևն առաջարկվել էր մինչև 2025 թվականի համար նախատեսված ԵԱՏՄ-ի զարգացման ռազմավարության նախագծում:
«Նախագիծը գրեթե համաձայնեցված է, բացառությամբ մեկ կետի, որը վերաբերում է գազի փոխադրման սակագներին»,- ասել է Վլադիմիր Պուտինն իր ելույթում: Նա նշել է, որ առկա բանաձևին աջակցում են Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը:
«Բանն այն է, որ գազի գնագոյացման մոտեցումը կարելի էր հստակեցնել ավելի ուշ ԵՎՐԱԶԵՍ-ի գազի շուկայում գնի ձևավորման ժամանակ: Այդ բանաձևը դեռ չեն ընդունում Հայաստանի ու Բելառուսի մեր գործընկերները: Նրանք իրենց տեսակետն ունեն այս հարցի շուրջ»,- նշել է Պուտինը:
ՌԴ նախագահն ավելացրել է, որ եթե այդ կետի շուրջ համաձայնությունը լինի, ապա ռազմավարության ընդունման հետ կապված խնդիր չի լինի: Նա նշել է, որ Բելառուսի և Հայաստանի գործընկերներն առաջարկում են գազի միասնական գին սահմանել, սակայն նման բան հնարավոր է միասնական բյուջեով միասնական շուկա, միասնական հարկային համակարգ ունենալու պարագայում:
«Ինտեգրացիայի այդպիսի խոր մակարդակի մենք դեռ չենք հասել, բոլորս էլ դա գիտենք: Կարծում եմ, որ գազի գինը առայժմ պետք է ձևավորվի շուկայական պայմաններում,- նշել է ՌԴ նախագահը:
Վլադիմիր Պուտինը նշել է, որ եթե Բելառուսի և Հայաստանի գործընկերների դիրքորոշումը նույնը մնա, ապա տրամաբանական կլինի նախագծից գազի գնի հետ կապված կետը հանելը, որպեսզի նախագիծն ընդունվի այսօր:
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...