18:42 19.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական ուղիղ միացումով դիմեց քաղաքացիներին: Վերջիններիս կոչ արեց ուշադրությունը սևեռել կորոնավիրուսի խնդրի վրա, որը, ըստ վարչապետի, այսօրվա բնականոն կյանքի ու անվտանգությանը սպառնացող թիվ 1 խնդիրն է:
«Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ մենք կրկնակի, եռակի, հնգակի, տասնակի լրջությամբ վերաբերվենք այս իրավիճակին և արձանագրենք, որ բոլոր սահմանափակումները գրեթե վերացված են, մեզնից յուրաքանչյուրը պետք է առանձնահատուկ քաղաքացիական պատասխանատվություն ցուցաբերի այս իրավիճակը հաղթահարելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ եթե դինամիկան կտրուկ չփոխվի, կկանգնենք լուրջ խնդիրների առաջ, և մահերի թիվը ևս ավելի մեծ կլինի։
«Այդ դեպքում կորոնավիրուսից տասնյակ մարդիկ են մահանալու, կարող է նաև հարյուրավոր մարդիկ մահանան, ինչը նշանակում է, որ մենք ստիպված կլինենք ուղղակի կրկին մտցնել հնարավոր ամենախիստ սահմանափակումները»,- նկատեց վարչապետը՝ ընդգծելով, որ եթե կորոնավիրուսի տարածման տեմպը չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք կորոնավիրուսով վարակման 10 հազար, իսկ հունիսի 12-ին՝ 20 հազար դեպք:
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց խստորեն հետևել պարետատան ցուցումներին, այլապես կարգը խախտողները կտուգանվեն։ Նա նաև կոչ արեց տուրք չտալ այս ընթացքում տարածում գտնող սուտ լուրերին։
«Հիմա էլ՝ կորոնավիրուսը չկա, կառավարությունը կամ վարչապետը դիմակի գործ է անում կամ այլ պաշտոնյաները, հետո էլ ասում են՝ ինչո՞ւ չեք հերքում։ Ժողովո՛ւրդ ջան, այս ընթացքում ինչ ասես հերքեցինք՝ տան վրա 2 մլն դոլար են ծախսել, հերքեցինք, ռեկետ են անում, հերքեցինք, հողերը ծախեցին, ոսկիները ծախեցին, թալանեցին, փայ մտան բոլորի հետ։ Յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանի չափ»,- բարկացած տոնով ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...