16:55 19.05.2020
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի որոշմամբ Հայաստանին անմիջապես հասանելի է դառնում 280 մլն դոլար: Ֆինանսավորումը տրվում է նոր տիպի կորոնավիրուսային վարակին դիմագրավելու համար: «Արմենպրես»–ն այս մասին տեղեկացավ հիմնադրամի պաշտոնական կայքից:
ԱՄՀ գործադիր խորհուրդը ավարտել է Պահուստային ծրագրի («Սթենդ-բայ» ) շրջանակում Հայաստանի կատարողականի երկրորդ ուսումնասիրությունը: 180 միլիոն փոխառության հատուկ իրավունքի (ՓՀԻ)՝ շուրջ 248 միլիոն ԱՄՆ դոլար չափով եռամյա ծրագիրը գործադիր խորհուրդը հաստատել էր 2019 թ. մայիսին։ Գործադիր խորհուրդը հաստատել է նաև ՀՀ իշխանությունների խնդրանքը` «Սթենդ-բայ» ծրագրի շրջանակում ապահովելու հասանելիություն՝ Հայաստանի քվոտայի 100 տոկոսի չափով: Այսպիսով, վերանայման արդյունքում Հայաստանի համար հասանելի են 205.94 մլն ՓՀԻ չափով, այսինքն՝ 280 մլն դոլարի փոխառու միջոցներ:
Հաղորդագրությունում ասվում է, որ COVID-19 համաճարակի հետևանքները և համաշխարհային ֆինանսական պայմանների խստացումը խախտել են Հայաստանում տնտեսական բարենպաստ պայմանները, աճի տեմպը: Տնտեսական աճի կարճաժամկետ հեռանկարները զգալիորեն թուլացել են, և բյուջեի դեֆիցիտը, ընթացիկ հաշվի դեֆիցիտը զգալիորեն ընդլայնվել են այս տարի: Հիմնադրամի ֆինանսական աջակցությունը կօգնի Հայաստանին հաղթահարել այդ դժվարությունները, այդ թվում` COVID-19 համաճարակի հրատապ սոցիալական և տնտեսական հետևանքները:
Քննարկումից հետո ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Թաո Ժանգը հանդես է եկել հայտարարությամբ: Նա մասնավորապես նկատել է, որ 2019-ի բարձր ցուցանիշներից հետո Հայաստանի տնտեսությունը խիստ տուժել է COVID-19 համաճարակի պատճառով: «Կառավարությունը ակտիվորեն արձագանքել է ճգնաժամին՝ կիրառելով լայն զսպման միջոցառումներ և աջակցելով առավել տուժած հատվածների խոցելի քաղաքացիներին և ընկերություններին»,- նշել է նա ու նկատել, որ ճգնաժամին արձագանքել է նաև Կենտրոնական բանկը:
Տնօրենի տեղակալի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունների բարեփոխումների ծրագրի իրականացումը կնպաստի կայուն և ներառական աճին: Այն ընդգրկում է հակակոռուպցիոն համընդգրկուն ծրագրի սահմանումը, գործարարության միջավայրի բարելավումը և փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցությունը, առողջապահության և կրթության ոլորտների հզորացումը:
Նա նկատել է նաև՝ «Ստանդ-բայ»-ի շրջանակում հասանելիության մեծացումը կապահովի անհրաժեշտ աջակցություն՝ իշխանություններին թույլ տալով մեղմել համաճարակի հետևանքները և աջակցություն ցուցաբերել տուժած բնակչությանը և ընկերություններին:
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...