17:07 27.12.2017
2018 թվականի մեկնարկին հաշված օրեր են մնում: Հատկանշականն այն է, որ քաղաքական տարին կսկսվի նույն այն հարցականով, թե ում թեկնածությունը կառաջադրի իշխանական կոալիցիան ՀՀ վարչապետի պաշտոնում:
Անցած մեկ տարվա ընթացքում այս հարցը տարբեր ձևակերպումներով ուղղվել է ՀՀԿ թիմը ներկայացնող գրեթե բոլոր գործիչներին: Սկզբում նրանք որևէ անուն չէին տալիս, հետո քաղաքական ինտրիգն առավել սրվեց, երբ խորհրդարանի ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ, որոնց թվում նաև ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ գործող փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը և այլք, շրջանառության մեջ դրեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունը:
Ի դեպ, այս հարցում հանրապետական գործիչների ձևակերպումները հիմնականում երկիմաստ են, քանի որ մի կողմից ասում են, որ միակ ու հարմար թեկնածուն Սարգսյանն է, բայց և շեշտում, որ կառավարության գործունեությունից ու գործող վարչապետի աշխատանքից դժգոհ չեն և նա շարունակելու է պաշտոնավարել:
Լրագրողների հերթական փորձը՝ իմանալ, թե ով է լինելու վարչապետի թեկնածուն, այսօր ևս պսակվել է անհաջողությամբ: Շարմազանովն անդրդվելի է ու չի պատրաստվում ժամանակից շուտ չակերտներ բացել:
08:20 02.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ 3 երկրների հետ Իրանի խորհրդակցությունները չեն կայանաԻրանի և ԵՄ 3 երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է անցկացվեին մայիսի 2-ին Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին ընդառաջ, չեն կայանա։ Այս մասին Agence France Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարրոն։ «Ենթադրվում էր, որ մինչև ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի հանդիպումը, պետք է տեղի ունենար […] ...
08:10 02.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...