17:23 27.12.2017
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության նախկին ավագ դատախազը միջնորդի միջոցով ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9000 ԱՄՆ դոլար կաշառք, տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից:
2012-ի հունիսին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել փաստաթղթեր կեղծելու, խաբեությամբ ուրիշի գույքը հափշտակելու և դատախազի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Սերգեյ Ափոյանը վարկային կազմակերպությունից 40.000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու նպատակով հիշյալ կազմակերպություն է ներկայացրել կեղծ փաստաթղթեր, սակայն որոշ ժամանակ անց դրանց կեղծ լինելու հանգամանքը բացահայտվել է, որի կապակցությամբ հաղորդում է ուղարկվել դատախազություն:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանը, ստացված հաղորդման ստուգման արդյունքում պարզելով, որ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ գույքի հափշտակությունը կազմակերպել է Սերգեյ Ափոյանը, վերջինիս քրեական պատասխանատվությունից ազատելու և հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու համար միջնորդ Արթուր Ղուկասյանի միջոցով Ս. Ափոյանից պահանջել և 2012 թվականի սեպտեմբերի 3-ին ու 4-ին ստացել է համապատասխանաբար 8.000 և 1.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Նշված հանցագործությունը կատարելու` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար Խ. Բաղդասարյանը 10.09.2012թ.-ին ներգրավվել է որպես մեղադրյալ, սակայն քննությունից թաքնվելու հիմքով վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որից հետո նշված քրեական գործով վարույթը կասեցվել է մինչև հետախուզվող մեղադրյալի հայտնաբերումը:
Այս տարվա օգոստոսի 31-ին Խ. Բաղդասարյանը հայտնաբերվել է Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից և 24.11.2017թ.-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել Հայաստան:
Նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել հետախուզվողին հայտնաբերելու հիմքով քրեական գործի վարույթը վերսկսելու մասին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: 25.11.2017թ.-ին նախկին ավագ դատախազի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից վերահաստատվել է:
Խաչատուր Բաղդասարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
08:10 02.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...