Եթե չդադարեցվեն հետապնդումները, ես հրաժարական կտամ. Արթուր Գևորգյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+15.91 oC

Եթե չդադարեցվեն հետապնդումները, ես հրաժարական կտամ. Արթուր Գևորգյան

20:52 21.05.2020

ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանը  վերջին շրջանում կատարվող իրադարձությունների հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ:

«Բռնցքամարտի աշխարհի հարգելի ներկայացուցիչներ և մարզասերներ: Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել վերջին շրջանում իմ շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և գործողությունների մասին:
Անքննելի է մի բան. իմ նկատմամբ կիրառվող գործողությունների արդյունքում չպետք է տուժի որևէ մարզիկ կամ մարզիչ: Հետևաբար, պարտքս եմ համարում Ձեզ ներկայացնել որոշ մանրամասներ ստեղծված իրավիճակից: Եվ այսպես…
Պետության կողմից ֆեդերացիային տրվող դոտացիան՝ տարեկան 110 միլիոն դրամի չափով, մենք իրավունք ունենք բացառապես ծախսել համապետական, միջազգային, պաշտոնական մրցաշարերի կազմակերպման և մասնակցության նպատակով: Երբևէ այդ գումարից չեն պարգևավատրվել մարզիչները, մարզիկները և ֆեդերացիայի աշխատակիցները:

Դրանք միշտ կատարվել են հովանավորների և հիմնականում իմ անձնական միջոցների շնորհիվ: Իշխանությունների կողմից վարվող ստոր, ապիկար, մենաշնորհային քաղաքականության արդյունքում, այսօր իմ նկատմամբ ապօրինաբար կատարվում է քրեական հետապնդում և նպատակային կերպով արգելափակված են իմ անձնական բոլոր հաշիվները, կալանքի տակ են ինձ պատկանող գույքերը, իսկ ֆեդերացիայի հետ համագործակցող ընկերությունները վախվորած մի կողմ քաշվելով դադարեցնում են համագործակցությունը ֆեդերացիայի հետ: Արդյունքում տասնյակ մարզիչներ և մարզիկներ, տարիներ շարունակ մշտապես գտնվելով իմ բարոյական և ֆինանսական աջակցության ներքո, այսօր կանգնած են բարդ խնդրի առաջ:

Եթե մոտակա օրերին չդադարեցվեն այս ծիծաղելի, շինծու քաղաքական հետապնդումները, ես աննպատակ կհամարեմ շարունակել ֆեդերացիայի հետագա կառավարումը: Կդադարեցնեմ իմ աշխատանքը` որպես ֆեդերացիայի նախագահ, կնշանակվի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ով էլ օրենքի և կանոնակարգի համաձայն կկազամկերպի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություններ:

Հատուկ ցանականում եմ նշել, որ 2019 թվականի ընթացքում միջազգային մրցաշարերում խոշոր արդյունքներ գրանցած մարզիկներին և նրանց մարզիչներին իմ կողմից խոստացված պարգևատրումները ցանկացած պարագայում մնալու են ուժի մեջ, և կկատարվեն իմ՝ Հայաստան վերադառնալուն պես: Ես միշտ էլ շարունակելու եմ լինել իմ հարազատ մարզաձևի կողքին՝ իմ կապերի, իմ ունեցած հնարավորությունների ամբողջ ծավալով:

Մոտ ապագայում անպայման կներկայացնեմ վերջին 7 տարիներին, իմ կառավարման շրջանում, բռնցքամարտում գրանցված այն բոլոր ձեռքբերումները, որոնք իրապես եղել են աննախադեպ:
Իսկ մինչ այդ, սպասենք դեպքերի զարգացումներին…»,- գրել է Գևորգյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP