12:16 22.05.2020
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը, ի գիտություն Կորեայի Հանրապետությունում բնակվող ՀՀ քաղաքացիների, ովքեր ունեն ԿՀ մուտքի երկարաժամկետ արտոնագիր, տեղեկացնում է.
««COVID-19»-ի դեմ պայքարի շրջանակներում ԿՀ կառավարությունը որոշում է կայացրել, համաձայն որի Կորեայում բնակվող բոլոր օտարերկրացիները, ովքեր ունեն մուտքի երկարաժամկետ արտոնագիր, ԿՀ-ից ժամանակավոր մեկնելու և կրկին վերադառնալու դեպքում պետք է պարտադիր նախորոք դիմեն իմիգրացիոն ծառայության տարածքային գրասենյակ՝ համապատասխան թույլտվություն («re-entry permit») ստանալու նպատակով: Նախօրոք չդիմելու և երկրից մեկնելու դեպքում քաղաքացիները կզրկվեն իրենց գործող կարգավիճակից և Կորեայի Հանրապետություն վերադառնալու համար ստիպված կլինեն ստանալ նոր մուտքի արտոնագիր:
Բացի այդ, նույնիսկ համապատասխան թույլտվություն ստանալու դեպքում նշված քաղաքացիները պարտավոր կլինեն Կորեա վերադառնալուց առնվազն 48 ժամ առաջ բուժզննում անցնել և ԿՀ ժամանելուն պես իմիգրացիոն ծառայության աշխատակցին ներկայացնել համապատասխան տեղեկանք կամ հավաստագիր: Բուժզննման ախտորոշումը հավաստող փաստաթուղթը պետք է կազմված լինի անգլերեն կամ կորեերեն լեզուներով՝ ստորագրված զննումն անցկացրած բժշկի և բժշկական հաստատության լիազոր ներկայացուցչի կողմից: Այն պետք է պարտադիր պարունակի տեղեկատվություն զննման իրականացման ամսաթվի, քաղաքացու մոտ ջերմության, հազի, գլխացավի, շնչառության դժվարությունների և այլ ախտանիշների առկայության կամ բացակայության մասին:
Վերոհիշյալ փոփոխությունն ուժի մեջ կմտնի ս.թ. հունիսի 1-ից»:
17:55 11.07.2025
Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Հունգարիայում17:55 11.07.2025
Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի ՀունգարիայումՀայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը Երևանի «Փյունիկից» հեռանալուց հետո տեղափոխվել է հունգարական «Կազինցբարցիկա»։ Այս մասին հաղորդում է հունգարական ակումբի մամուլի ծառայությունը: «Ես պայմանագիր եմ կնքել, քանի որ ազգային հավաքականում իմ թիմակիցներից, ովքեր այստեղ են խաղում, տեղեկացել եմ, որ Հունգարիայի առաջնությունը բարձր որակի է, երկիրն էլ շատ գեղեցիկ է: Գիտեմ, որ սա ակումբի առաջին տարին […] ...
17:50 11.07.2025
Քաղաքացին Քարաբերդ գյուղի լճի մոտ զենք-զինամթերք էր թողելԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողների և Շիրակի մարզի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 9-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ հայրը 44-օրյա պատերազմի մասնակից է և Քարաբերդ գյուղի լճի մոտ զենք-զինամթերք է թողել։ Բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է […] ...
17:45 11.07.2025
Արսեն Թորոսյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման 4-րդ համաժողովինՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութան պատգամավոր Արսեն Թորոսյանն Իտալիայի եւ Ուկրաինայի խորհրդարանների հրավերով Հռոմում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման 4-րդ համաժողովին: Համաժողովի շրջանակում Արսեն Թորոսյանն առանձնազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի առաջին փոխնախագահ Օլեքսանդր Կորնիյենկոյի հետ: Հանձնաժողովի նախագահը նաեւ ելույթ է ունեցել խորհրդարանականների համար կազմակերպված քննարկման ժամանակ: «Հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք […] ...
17:40 11.07.2025
Ժաննա Անդրեասյանն Ապարանում հանդիպել է Հայ-վրացական երիտասարդական հավաքի մասնակիցների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել է Հայ-վրացական երիտասարդական հավաքի մասնակիցներին։ Եռօրյա միջոցառման ընթացքում հայ և վրացի երիտասարդների համար կազմակերպվել են քննարկումներ ու աշխատարաններ՝ նպատակ ունենալով զարգացնելու նրանց առաջնորդության հմտությունները, խթանելու ակտիվ քաղաքացիության ձևավորումը և բարձրացնելու երիտասարդների մասնակցությունը համայնքային և հասարակական կյանքում։ Ողջունելով հավաքի […] ...
17:35 11.07.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ գործադիր, օրենսդիր և դատաիրավական համակարգի մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչները: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Քրեակատարողական համակարգի զարգացման առաջնահերթություններն ու ուղղությունները: Անդրադարձ է կատարվել, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկների կարողությունների զարգացմանը, ծառայողների աշխատանքային […] ...