13:58 22.05.2020
Մայիսի 22-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել արտաքին քաղաքական ոլորտում համագործակցության օրակարգի գերակա ուղղությունների շուրջ և գոհունակություն հայտնել երկու գերատեսչությունների միջև ստորագրված խորհրդակցությունների պլանի կատարման ընթացքի վերաբերյալ։ Կողմերն ընդգծել են արտաքին քաղաքական մարտահրավերները հաղթահարելու նպատակով ներդաշնակ և համակարգված ջանքերի շարունակականության կարևորությունը։
Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ են կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, ներկայացրել է մայիսի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ տեղի ունեցած տեսակոնֆերանսի արդյունքները։
Նախարարները նաև մտքեր են փոխանակել միջազգային համագործակցության հեռանկարների շուրջ՝ պայքարելու նոր տիպի կորոնավիրուսի համավարակի տարածման դեմ, որը սահմաններ չի ճանաչում։
17:00 11.07.2025
Կանեփի 1000 բույս և 1 կիլոգրամից ավելի մարիխուանա. Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Գետափնյա գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդը բակում ապօրինի աճեցնում է կանեփ և պահում թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց կանեփի հազար թուփ և մեկ կիլոգրամ 290 գրամից ավելի մանրացված-չորացված դեղնականաչավուն զանգված։ Ըստ տանտիրոջ` կանեփից պատրաստված թմրանյութն […] ...
16:50 11.07.2025
Թրամփը ներկա կլինի ԱԱԱ-ի եզրափակչինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա կլինի ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը, որը տեղի կունենա հուլիսի 13-ին: Այս մասին հայտնել է FOX հեռուստաընկերության լրագրող Էդվարդ Լոուրենսը սոցիալական ցանցերում։ Ըստ նրա՝ Թրամփը նաև հայտարարել է, որ անձամբ կհանձնի մրցանակը հաղթող թիմին։ Այս տարվա մարտին Սպիտակ տանը ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն Թրամփին հրավիրել էր ներկա լինելու եզրափակչին։ […] ...
16:40 11.07.2025
Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարել է, որ հանձնառու է տարածաշրջանում կայունությանն աջակցելունՀայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հանձնառու է հայ-ադրբեջանական սահմանի դիտարկմանն ու տարածաշրջանում կայունությանն աջակցելուն։ Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-միկրոբլոգում։ «Մեր պարեկային խմբերը շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում՝ հանձնառու լինելով տեղում տիրող իրավիճակի դիտարկմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը»,-նշված է գրառման մեջ։ ...
16:38 11.07.2025
Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի մշակման գործընթացի շրջանակում հանրային քննարկումներ են տեղի ունեցելՀանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի մշակման գործընթացի շրջանակում հանրային քննարկումներ են տեղի ունեցել քաղհասարակության և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, նպատակը՝ ռազմավարական մոտեցումներն ու համագործակցության հնարավոր ուղիների քննարկումն էր։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել ոլորտի մասնագետների և իրավապահ համակարգի ներկայացուցիչների՝ ռազմավարության մշակման գործընթացում ակտիվ ներգրավվածությունը՝ նշելով, որ հավաքագրված մասնագիտական կարծիքներն էական նշանակություն ունեն […] ...
16:27 11.07.2025
ՍԱՏՄ-ն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներովՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ակտիվորեն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր), հետ համատեղ: «Ծաղկի արտադրավայրերում՝ ջերմոցային տնտեսություններում, անցկացվել են համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում որոշվում է կոնկրետ արտադրողի արտադրանքի Ռուսաստան արտահանելու հարցը: Այս պահին արդեն ունենք 7 կազմակերպություն, որոնց, համատեղ տեսչական վերահսկողությունից հետո, թույլատրվել […] ...
16:15 11.07.2025
Երկրորդ խաղին կմոտենանք շատ ավելի լավ․ Ռոբերտ Արզումանյան«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է բելառուսական «Նեմանից» կրած 1:2 հաշվով պարտությունը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում։ «Մի քիչ լարվածություն կար սկզբից, այն ավելացավ երկրորդ խաղակեսում։ Ընդհանուր աշխատանքից գոհ եմ, բայց երկրորդ խաղակեսում 5 րոպեի ընթացքում ուշադիր չէինք և երկու գոլ բաց թողեցինք։ Երկրորդ խաղին կմոտենանք շատ ավելի լավ»,- ասել […] ...