15:00 22.05.2020
Արցախի Հանրապետության պարետատունը տեղեկացնում է, որ ԱՀ նախագահի պաշտոնամուտի արարողությունը Սահմանադրությամբ հստակ ժամկետի նշումով նախատեսված միջոցառում է և չի կարող չանցկացվել, իսկ ԱՀ նախագահի ընդունելությունը՝ դրանից բխող պետական արարողակարգային միջոցառում, որը սահմանափակված չէ ԱՀ նախագահի 2020թ. ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրով:
«Պարետի որևէ որոշմամբ ԱՀ տարածքում պաշտպանիչ դիմակներ կրելու պարտադիր նորմ առկա չէ: Չնայած դրան՝ վերը նշված երկու միջոցառումների ժամանակ նախատեսվել են նաև հակահամաճարակային միջոցառումներ՝ հյուրերը ջերմաչափվել են ավտոմատ գործող սքաներային ջերմաչափով, նրանց առաջարկվել են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ և ալկոգել, իսկ դահլիճը նախապես ախտահանվել է:
Հիշեցնենք, որ ԱՀ Նախագահի 2020թ. ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» ՆՀ-32-Ն հրամանագրի հավելվածի 24-րդ կետով սահմանված է.
«24. Պարետի որոշմամբ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Սույն կետի իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները.
1) համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները.
2) ժամանցային միջոցառումները.
3) տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները.
4) պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ»Նշվածից բխում է, որ պարետի որոշմամբ անհրաժեշտության դեպքում պետք է սահմանվեն այն տարածքները, որտեղ կարգելվեն Հրամանագրի հավելվածի 24-րդ կետում նշված միջոցառումները, իսկ պարետի ցուցումով նաև հանրային որակված այլ միջոցառումներ: Այսօրվա դրությամբ պարետի որևէ ցուցում չկա 24-րդ կետի 4-րդ ենթակետի մասով, իսկ 24-րդ կետով սահմանված միջոցառումները արգելված են ԱՀ ողջ տարածքում՝ պարետի ս.թ. ապրիլի 13-ի թիվ 2 որոշմամբ, որը ինչպես և պարետի մյուս բոլոր որոշումները, հրապարակվել է ԱՀ կառավարության պաշտոնական կայքում»,- հայտնում են պարետատնից:
Հղումը՝ այստեղ:
17:40 11.07.2025
Ժաննա Անդրեասյանն Ապարանում հանդիպել է Հայ-վրացական երիտասարդական հավաքի մասնակիցների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել է Հայ-վրացական երիտասարդական հավաքի մասնակիցներին։ Եռօրյա միջոցառման ընթացքում հայ և վրացի երիտասարդների համար կազմակերպվել են քննարկումներ ու աշխատարաններ՝ նպատակ ունենալով զարգացնելու նրանց առաջնորդության հմտությունները, խթանելու ակտիվ քաղաքացիության ձևավորումը և բարձրացնելու երիտասարդների մասնակցությունը համայնքային և հասարակական կյանքում։ Ողջունելով հավաքի […] ...
17:35 11.07.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ գործադիր, օրենսդիր և դատաիրավական համակարգի մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչները: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Քրեակատարողական համակարգի զարգացման առաջնահերթություններն ու ուղղությունները: Անդրադարձ է կատարվել, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկների կարողությունների զարգացմանը, ծառայողների աշխատանքային […] ...
17:00 11.07.2025
Կանեփի 1000 բույս և 1 կիլոգրամից ավելի մարիխուանա. Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Գետափնյա գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդը բակում ապօրինի աճեցնում է կանեփ և պահում թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց կանեփի հազար թուփ և մեկ կիլոգրամ 290 գրամից ավելի մանրացված-չորացված դեղնականաչավուն զանգված։ Ըստ տանտիրոջ` կանեփից պատրաստված թմրանյութն […] ...
16:50 11.07.2025
Թրամփը ներկա կլինի ԱԱԱ-ի եզրափակչինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա կլինի ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը, որը տեղի կունենա հուլիսի 13-ին: Այս մասին հայտնել է FOX հեռուստաընկերության լրագրող Էդվարդ Լոուրենսը սոցիալական ցանցերում։ Ըստ նրա՝ Թրամփը նաև հայտարարել է, որ անձամբ կհանձնի մրցանակը հաղթող թիմին։ Այս տարվա մարտին Սպիտակ տանը ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն Թրամփին հրավիրել էր ներկա լինելու եզրափակչին։ […] ...
16:40 11.07.2025
Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարել է, որ հանձնառու է տարածաշրջանում կայունությանն աջակցելունՀայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հանձնառու է հայ-ադրբեջանական սահմանի դիտարկմանն ու տարածաշրջանում կայունությանն աջակցելուն։ Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-միկրոբլոգում։ «Մեր պարեկային խմբերը շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում՝ հանձնառու լինելով տեղում տիրող իրավիճակի դիտարկմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը»,-նշված է գրառման մեջ։ ...
16:38 11.07.2025
Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի մշակման գործընթացի շրջանակում հանրային քննարկումներ են տեղի ունեցելՀանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի մշակման գործընթացի շրջանակում հանրային քննարկումներ են տեղի ունեցել քաղհասարակության և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, նպատակը՝ ռազմավարական մոտեցումներն ու համագործակցության հնարավոր ուղիների քննարկումն էր։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել ոլորտի մասնագետների և իրավապահ համակարգի ներկայացուցիչների՝ ռազմավարության մշակման գործընթացում ակտիվ ներգրավվածությունը՝ նշելով, որ հավաքագրված մասնագիտական կարծիքներն էական նշանակություն ունեն […] ...