23:13 12.06.2018
Հունիսի 12-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, Գյումրիի Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել առաստաղի ծեփաշերտի պոկման դեպք: Բնակիչները չեն տուժել, վնասվել է միայն բնակարանի գույքը: Տանտիրուհին SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմել է, որ օրվա ընթացքում հյուրասենյակի առաստաղից տարօրինակ ձայներ է լսել։ Ավելի ուշ առաստաղի վրա խոշոր ճաքեր է նկատել, ձայները շատացել են, կարծել է, թե վերևի բնակարանում շինարարական աշխատանք են անում։
«Ճռճռոց էր գալիս տարօրինակ ու դա գնալով շատանում էր, ես վախեցա, ամեն դեպքում մտածեցի երեխաներիս ու հայրիկիս հյուրասենյակից դուրս բերեմ: Երբ դուրս եկանք, մի քանի վայրկյան անցավ ու գմփոց եկավ, չէինք հասցրել խոհանոց մտնել, հետ եկա՝ ի՞նչ տեսնեմ, առաստաղը լրիվ իջել է ներքև: Լավ է՝ երեխաներիս ու հորս ժամանակին դուրս բերեցի, ներքին զգացողություն ունեի»,- ասաց Հասմիկ Վլասյանը։
Առաստաղի հաստ ծեփաշերտն ամողջությամբ պոկվել էր ու լցվել հատակին։ Ուժեղ ձայնից վախեցած հարևանները դուրս են վազել բնակարաններից՝ մտածելով երկրաշարժ է, հետո իմացել են, որ երկրորդ հարկի հարևանուհու առաստաղն է պոկվել, շտապել են օգնության։
Նշենք, որ Մուշ 2 թաղամասում նման դեպքերը հաճախ են լինում, ինչը, բնակիչների խոսքով, շենքերի կառուցման ժամանակ արված թերի աշխատանքի հետևանք է։ «Ոչ առաջին դեպքն է, ոչ վերջինը»,- շենքը սպասարկող համատիրության նախագահն է ասում, ով գրեթե միշտ նման դեպքերի ահազանգեր է ստանում։ Հերթական ահազանգով «Կարին» համատիրության նախագահ Սենիկ Եսայանը եկել էր տեղում տեսնելու կատարվածը։ Նյութական վնասը շինանյութի տեսքով կփոխհատուցի համատիրությունը, այս մասին մեր թղթակցին փոխանցել է համատիրության նախագահը։
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...