Թրամփը հրամանագիր կստորագրի՝ ուղղված սոցցանցերի գործունեությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+12.43 oC

Թրամփը հրամանագիր կստորագրի՝ ուղղված սոցցանցերի գործունեությանը

13:21 28.05.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հրամանագիր կստորագրի՝ ուղղված սոցիալական ցանցերի գործունեությանը: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի ՄաքԷնենին:

Վերջինս չի մանրամասնել, թե ինչ կետեր է ներառելու հրամանագիրը: Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ կարող է միջոցներ ձեռնարկել սոցիալական ցանցերի գործունեության կարգավորման համար կամ ընդհանրապես կարող է փակել դրանք:

Ըստ ԱՄՆ նախագահի՝ սոցցանցերը փորձում են խանգարել հանրապետականներին արտահայտել իրենց տեսակետը: Թրամփի զայրույթի պատճառ էր դարձել այն, որ թվիթերյան իր գրառման տակ սոցցանցը նախազգուշացում էր դրել գրառման հավաստիությունը ստուգելու անհրաժեշտության մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մերցն ասել է, որ Ուկրաինային Taurus թեւավոր հրթիռներ մատակարարելու պլաններ չկան

09:05 16.05.2025

Մերցն ասել է, որ Ուկրաինային Taurus թեւավոր հրթիռներ մատակարարելու պլաններ չկան

Ներկայումս Գերմանիան մտադիր չէ Ուկրաինային մատակարարել հեռահար Taurus թեւավոր հրթիռներ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Այդ հարցն այս պահին օրակարգում չէ», – ասել է նա ZDF հեռուստատեսության եթերում՝ պատասխանելով «Սոցիալ-դեմոկրատների» կողմից Կիև հրթիռներ տեղափոխելու հնարավոր դիմադրության մասին հարցին։ Առաքումը, ըստ կանցլերի, զգալի ժամանակ կպահանջի, քանի որ անհրաժեշտ է զինվորականներին պատրաստել համակարգերը գործարկելու […] ...

«Երիտասարդ տղաների» թիմը 8-4 հաշվով հաղթել է «Հին սերունդին»

08:55 16.05.2025

«Երիտասարդ տղաների» թիմը 8-4 հաշվով հաղթել է «Հին սերունդին»

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել գործնական շախմատի ցուցադրական խաղ։ «Երիտասարդ տղաների» թիմը 8-4 հաշվով հաղթել է «Հին սերունդին»։ «Երիտասարդ տղաների» թիմում հանդես են եկել Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Մամիկոն Ղարիբյանը, «Հին սերունդից»` Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը։ Գործնական շախմատի ցուցադրական խաղեր անցկացվում […] ...

Ռուբիո. ԱՄՆ ներկայացուցիչը կմասնակցի Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին Ստամբուլում

08:50 16.05.2025

Ռուբիո. ԱՄՆ ներկայացուցիչը կմասնակցի Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին Ստամբուլում

Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ Ստամբուլում կայանալիք բանակցություններին ներկա կլինի ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը։ Այս մասին հինգշաբթի Անթալիայում լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Պատասխանելով ուրբաթ օրը նախատեսված բանակցությունների ձևաչափի մասին հարցին՝ Ռուբիոն ասել է, որ Ստամբուլում հանդիպելու է «Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և ուկրաինական պատվիրակության հետ»։ «Ես կհանդիպեմ նրանց հետ, մեր թիմից ինչ-որ […] ...

Եմենի հութիները ստանձնել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի հրթիռային հարձակման պատասխանատվությունը

08:40 16.05.2025

Եմենի հութիները ստանձնել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի հրթիռային հարձակման պատասխանատվությունը

Եմենի հութիները՝ «Անսար Ալլահ» ապստամբ շարժումից, հրթիռային հարձակում են գործել Թել Ավիվի Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանի վրա։ Այս մասին հայտարարել է հութիների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Եմենի հրթիռային ուժերը գերձայնային բալիստիկ հրթիռով գրոհել են Բեն Գուրիոն օդանավակայանը, որը գտնվում է Յաֆֆայի շրջանում (Թել Ավիվ): Հրթիռը հաջողությամբ հասել է իր նպատակին՝ ստիպելով միլիոնավոր […] ...

Սերոբյանի «Շերիֆը» դուրս է եկել Մոլդովայի գավաթի եզրափակիչ

08:30 16.05.2025

Սերոբյանի «Շերիֆը» դուրս է եկել Մոլդովայի գավաթի եզրափակիչ

«Շերիֆը» դուրս է եկել Մոլդովայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Տիրասպոլը ներկայացնող ակումբը կիսաեզրափակչի պատասխան խաղում սեփական դաշտում ևս հաղթել է «Զիմբրուին»` 1-0։ Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը։ «Շերիֆը» եզրափակչում կմրցի «Միսլամիի» դեմ։ ...

Bloomberg. ԱՄՆ-ը վախենում է, որ Չինաստանը կարող է չիպեր ստանալ Մերձավոր Արևելքի երկրներից

08:25 16.05.2025

Bloomberg. ԱՄՆ-ը վախենում է, որ Չինաստանը կարող է չիպեր ստանալ Մերձավոր Արևելքի երկրներից

ԱՄՆ վարչակազմի որոշ պաշտոնյաներ մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությունը՝ թույլ տալ, որ բարձր տեխնոլոգիական չիպերի մեծ ծավալներ վաճառվեն Մերձավոր Արևելքի երկրներին, կարող է հանգեցնել նրան, որ դրանց մի մասը կհայտնվի Չինաստանում: Այս մասին գրում է Bloomberg-ը։ Դրա տեղեկություններով՝ ամերիկյան վարչակազմի որոշ ներկայացուցիչներ, որոնք թշնամաբար են տրամադրված Չինաստանի նկատմամբ, կարծում են, որ հաշվի […] ...

BACK_TO_TOP